Հուսեյն Հասանով
Հուսեյն Հասանով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | վիդեո բլոգեր, յություբեր և ինստաբլոգեր |
Հուսեյն Հասանով (հունիսի 5, 1994, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]), ռուս վիդեոբլոգեր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1994 թվականի հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգ[3][4] քաղաքում։ Ազգությամբ՝ ադրբեջանցի[5][6]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան, որը ավարտում է 2015 թվականին։ Ուսման ընթացքում հանդես է եկել ՈՒՀԱ-ում, որտեղ եղել է թիմի[7] ավագ։ Դրանից հետո սկսել է տեսահոլովակներ ստեղծել և վարել սեփական բլոգը։ 2019 թվականի տվյալներով Ինստագրամում նրա բաժանորդների թիվը կազմում է 12.2 միլիոն մարդ[8]։ 2017 թվականին արժանացել է LF City Awards մրցանակի՝ «Տարվա տղամարդ բլոգեր»[9] անվանակարգում։
2018 թվականին Cosmopolitan[10][11]-ի վարկածով ընդգրկվել է Ռունետի ամենաազդեցիկ անունների 10-րդ հորիզոնականում։ Նույն թվականին նկարահանվել է MC Doni և Լյուսի Չեբոտինայի «Ռանդևո»[12][13] երգի տեսահոլովակում։ Նա դիտումների քանակով ռեկորդ է սահմանել նաև Ինստագրամում, բլոգերի հոլովակը դիտել է ավելի քան 12 մլն մարդ[14][15]։ 2018 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել է Տելեգրամի[16] արգելափակման վերաբերյալ։ Այնուհետև որոշում է թողարկել «Цвет настроения Красный» երգը։ 2019 թվականին թողարկում է «10 лямов» և «Выбирай» երգերը՝ Natan-ի[17] հետ համատեղ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Մարիաննա անունով աղջկա հետ։ 2018 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է[18]։ Հետո բլոգերը ակնարկեց, որ կարող է դառնալ «Холостяк»[19][20] իրական շոուի հերոս։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգեր | Արդյունք | Աղ. |
---|---|---|---|---|
2017 | LF City Awards | Տարվա տղամարս վիդեոբլոգեր | Հաղթանակ | [9]. |
2018 | Fashion People Awards | Տարվա բլոգեր | Հաղթանակ | [21][22] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://ru.wikipedia.org/?oldid=115621874
- ↑ «У - успех: известные блогеры рассказывают, как стали популярными». Cosmo.ru.
- ↑ «Гусейн Гасанов отпраздновал День рождения пышно и бесплатно». ru.tv.
- ↑ «Популярный и холостой: кто такой Гусейн Гасанов». Cosmo.kz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Джамиля Алекперова. «Свою любовь найду в Баку. Гусейн Гасанов тоже приехал на «ЖАРУ»» (ռուսերեն). Media.az. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «В Москве образовалось столпотворение из-за известного бакинца» (ռուսերեն). Sputniknews.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Гусейн Гасанов потерялся в лесу». Музыка Первого (muz1.tv). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Гусейн Гасанов заблокировал Instagram после волны негатива от подписчиков?». ru.tv.
- ↑ 9,0 9,1 «Пэрис Хилтон привезла будущего мужа на LF City Awards». InterMedia.
- ↑ «Cosmoполиты: 10 самых влиятельных имен Рунета». Cosmo.ru.
- ↑ «Фан-встреча блогера Гусейна Гасанова закончилась давкой». Cosmo.ru.
- ↑ «DONI сделал Гусейна Гасанова бабником». Музыка Первого (muz1.tv). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Doni отправил Гусейна Гасанова в больницу». ru.tv.
- ↑ «Блогер из России установил рекорд по количеству просмотров в Instagram». m.tvzvezda.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ ««Любите своих родителей»: российский блогер подарил маме машину и установил рекорд просмотров в Instagram». 360tv.ru.
- ↑ «Блогер Гасанов задал Путину вопрос о блокировке Telegram». super.ru.
- ↑ «Известный блогер-азербайджанец запел и попал в топ-чарт России». Sputniknews.ru.
- ↑ «Снова холостяк: Гусейн Гасанов о расставании с девушкой». Музыка Первого (muz1.tv). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Популярный азербайджанец претендует на место следующего "Холостяка"». Sputnik.ru.
- ↑ «Известный азербайджанец может стать героем шоу «Холостяк» на канале ТНТ». 1news.az.
- ↑ «В Москве вручили премию Fashion People Awards». Mainstyles.ru.
- ↑ «Парень из Баку – лучший в России». Media.az.