Հունգարա-խորհրդային բարեկամության հուշարձան
Հունգարա-խորհրդային բարեկամության հուշարձան | |
---|---|
Հունգարա-խորհրդային բարեկամության հուշարձան | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հունգարա-խորհրդային բարեկամության հուշարձան (ռուս.՝ Памятник венгерско-советской дружбе), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը տեղադրվել է Լենինգրադյան պողոտայում՝ Բարեկամության զբոսայգում։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Բառնա Բուզան, ճարտարապետներ Իշտվան Զիլախին և Ի. Ֆեոդորովը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին, Կարմիր բանակի զորքերի կողմից Հունգարիան ֆաշիստական զավթիչներից ազատագրելու 30-ամյակի պատվին Բուդապեշտում բացվեց Բարեկամության զբոսայգի և տեղադրվեց Հունգարա-խորհրդային բարեկամության հուշարձան։
Հուշարձանի հանդիսավոր բացման ժամանակ հայտարարվեց, որ դրա պատճենը կնվիրվի Խորհրդային Միությանը։
Մեկուկես տարի անց՝ 1976 թվականի սեպտեմբերին, հունգարական հուշարձանի «երկվորյակը» տեղադրվեց մոսկովյան Բարեկամության զբոսայգում՝ Գետային կայարանի մոտ։
Հունգարիայում քաղաքական կարգի փոփոխությունից և, որպես հետևանք, շատ արժեքների վերանայումից հետո, այդ թվում և՝ Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ, Բուդապեշտի Բարեկամության զբոսայգու հուշարձանն ապամոնտաժվեց (այն այժմ գտնվում է «Հուշարձանների զբոսայգում»՝ մոսկովյան Արվեստների զբոսայգու նմանակում)։ Իսկ Մոսկվայում Հունգարա-խորհրդային բարեկամության հուշարձանը մինչ օրս իր տեղում է։
Հուշարձանը 10-մետրանոց, դեպի ներս կորացրած, խորաքանդակներով ստելա է, որը պատկերում է երկու կանանց (հավանաբար՝ ռուս և հունգարացի), որոնք երկինք են բաց թողնում աղավնիների։ Խորաքանդակի տակ գրված է.
Հունգարա-խորհրդային հավերժական բարեկամությունը մեր ազատության ու խաղաղության գրավականն է։ |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Венгеро-советской дружбе». www.intomoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
- «Памятник Венгероско-советской дружбе». gidway.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.