Հովհաննես Քուչուբեկյան
Հովհաննես Քուչուբեկյան | |
---|---|
Ծնվել է | 1836 |
Ծննդավայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1890 |
Վախճանի վայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Ստավրոպոլի գիմնազիա |
Հովհաննես Քուչուբեկյան (1836, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - 1890, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Ստավրոպոլի գիմնազիայում։ Վերադառնալով Ղզլար՝ մինչև կյանքի վերջը աշխատել է տեղի ծխական դպրոցում որպես հայոց լեզվի ուսուցիչ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Քուչուբեկյանի և Հարություն Ոստանիկ ստորագրություններով տպագրվել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Ճռաքաղ», «Հայկական աշխարհ» պարբերականներում։ Քուչուբեկյանի բանաստեղծությունները գերազանցապես քնարական բնույթի են [«Խոսակցություն իմ սրտի հետ», «Առ իմ սիրելին Ա․․․», «Մի անցք», «Գաղտնի սեր» («Հյուսիսափայլ», 1862, ДО 3, ДО 12)]։ Հիշարժան են սոցիալական բողոքի տարրեր պարունակող «Հանգուցյալ աղան» պոեմը և «Մարդկային հայեցվածք» բանաստեղծությունը («Հյուսիսափայլ», 1864, ДО 9, ДО 10)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 503)։ |