Հովհաննես Քուչուբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Քուչուբեկյան
Ծնվել է1836
ԾննդավայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1890
Վախճանի վայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՍտավրոպոլի գիմնազիա

Հովհաննես Քուչուբեկյան (1836, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - 1890, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ստավրոպոլի գիմնազիայում։ Վերադառնալով Ղզլար՝ մինչև կյանքի վերջը աշխատել է տեղի ծխական դպրոցում որպես հայոց լեզվի ուսուցիչ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Քուչուբեկյանի և Հարություն Ոստանիկ ստորագրություններով տպագրվել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Ճռաքաղ», «Հայկական աշխարհ» պարբերականներում։ Քուչուբեկյանի բանաստեղծությունները գերազանցապես քնարական բնույթի են [«Խոսակցություն իմ սրտի հետ», «Առ իմ սիրելին Ա․․․», «Մի անցք», «Գաղտնի սեր» («Հյուսիսափայլ», 1862, ДО 3, ДО 12)]։ Հիշարժան են սոցիալական բողոքի տարրեր պարունակող «Հանգուցյալ աղան» պոեմը և «Մարդկային հայեցվածք» բանաստեղծությունը («Հյուսիսափայլ», 1864, ДО 9, ДО 10)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 503