Jump to content

Հոսթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայքի հոսթինգը կամ կայքի հյուրընկալումը նպատակաուղված է համացանցից օգտվողներին սկավառակային տարածք տրամադրել՝ համացանցում տեղեկատվություն տեղադրելու համար։

Այն մուտքի հնարավորություն է տալիս տեղեկատվությանը այն բոլոր համացանցից օգտվողներին՝ webmaster-ներին, ովքեր ցանկանում են խմբագրել իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունը (ֆայլերը) ։ Հաճախ այդ ամենը կատարվում է FTP ծրագրերի միջոցով։ Այս ամենի համար համացանցային հոսթինգ տրամադրողները պետք 24/7 ռեժիմում գործող համակարգիչներից բացի ունենան նաև գերարագ համացանցային կապ (հարյուրավոր մբ/վ), HTTP սպասարկիչներ (սերվերներ), համապատասխան ծրագրային ապահովում (հաճախ օգտագործվում է Apache ծրագիրը) և էլեկտրոնային փոստի ու տվյալների բազա ապահովող սերվերներ։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցային հոսթինգ տրամադրողները պետք է ի վիճակի լինեն ապահովել իրենց մոտ տեղակայվող տվյալների ինչպես ֆիզիկական անվտանգությունը (սպասարկիչների պահպանման պայմանները պետք է բավարարեն համապատասխան տեխնիկական պահանջները, մշտապես հովացվեն և զերծ լինեն մեխանիկական վնասվածներ ստանալու ռիսկերից), այնպես էլ անձեռնմխելիությունը՝ անվտանգության համակարգերի և համապատասխան աշխատակազմի միջոցով։ Սակայն հարկ է նշել, որ չափից էժան տրամադրվող ծառայությունները նման պահանջների չեն էլ փորձում բավարարել։

Ինտերնետ հոսթինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետային հոսթինգը ծառայության տեսակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ինֆորմացիա և ինֆորմացիոն ծառայություններ տեղադրել ինտերնետում, (՞) այնտեղից այն հետաքրքրված անձանց մատակարարելու նպատակով։ Ինտերնետային հոսթինգի առավել տարածված տեսակն է վեբ հոսթինգը, սակայն մի շարք այլ ծառայություններ (խաղային սերվերներ, վիքիֆերմաներ, վեբ-հոսթինգի շրջանակներում առաջարկվող մի ջարք այլ ծառայություններ և այլն) նույնպես կարելի է սահմանել որպես ինտերնետ հոսթինգ։

Կախված հոսթինգ առաջարկող կազմակերպության մասնագիտական ուղղվածությունից և առաջարկվող ծառայության փաթեթի տեսակից «հոսթինգի» մեջ կարող են ներառված լինել տարբեր տեխնիկական հնարավորություններ։ Պարզագույն հոսթինգը կարող է սահմանափակվել զուտ տվյալների բեռնավորման հնարավորությունով վեբ-սերվեր, ապագայում դրանք այնտեղից հետ բեռնելու միտումով։ Մինչդեռ(՞) մասնագիտական առաջարկները արդեն կտրամադրեն ծառայությունների ավելի հարուստ ցուցակ՝ սկսած վեբ- և փաստային սերվերների աշխատեցումից մինչև առանձին կորպորատիվ ինֆրակառուցվածքների հավաքում՝ դրանց անվտանգության ապահովմամբ և տեխնիկական աջակցության 24/7 առկայությամբ։

Վեբ հոսթինգների տեսակային դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ուղղվածության վեբ հոսթինգները կարելի է դասակարգել ըստ հետևյալ տեսակների.

  • ֆայլային հոսթինգ - ֆայլերի բեռնում սերվեր անձնական օգտագործման, կամ ուրիշների հետ կիսվելու միտումով
  • արագ հոսթինգ (one-click hosting) - հանդիսանում է առաջինի ենթատեսակը, որի բնորոշիչն է այն, որ բեռնումն իրականացվում է համեմատաբար արագ և հաճախ նույնիսկ առանց գրանցման անհրաժեշտության
  • նկարների հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող նկարների համար
  • վիդեո-հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող վիդեոնյութերի համար
  • բլոգային հոսթինգ - սեփական բլոգ վարելու ծառայություն՝ համապատասխան հնարավորությունների ապահովմամբ և ծառայությունների մատուցմամբ
  • տեքստային հոսթինգ - ֆորմատավորումից զուրկ միջին չափերի տեքստ կամ ծրագրային կոդ բեռնելու և խմբագրելու հնարավորություն տվող կայքեր
  • փոստային հոսթինգ - տրամադրում է փոստային հասցե համապատասխան հնարավորություններով
  • առևտրային զամբյուղների հոսթինգ - on-line առևտրի կազմակերպման համակարգեր, որոնցում կայքի այցելուն հնարավորություն է ստանում «գցել» իրեն դուր եկած ապրանքները անձնական զաբմյուղի մեջ, դրանց հետագա ձեռքբերման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]