Հո Չին
Հո Չին | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի գործողություն կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սինգապուրի ազգային համալսարան, Crescent Girls' School?, National Junior College? և Սթենֆորդի համալսարան |
Գիտական աստիճան՝ | մագիստրոս |
Մասնագիտություն՝ | գլխավոր գործադիր տնօրեն և գործարար |
Ծննդյան օր | մայիսի 1, 1953 (71 տարեկան) կամ 1953[1] |
Ծննդավայր | Colony of Singapore, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Սինգապուր |
Հայր | Ho Eng Hong?[2] |
Մայր | Chan Chiew Ping?[2] |
Ամուսին | Լի Սյանլուն |
Զավակներ | Li Hongyi?[1] և Li Haoyi?[1] |
Պարգևներ | |
Հո Չին (մայիսի 1, 1953 կամ 1953[1], Colony of Singapore, Միացյալ Թագավորություն), Սինգապուրի խոշորագույն ֆինանսական գործիչ։ Temasek Holdings ընկերության ղեկավարն է (գործադիր տնօրեն)։
Սինգապուրի գործող վարչապետ Լի Սյանլունի կինն է[4]։ Սինգապուրի Ինժեներների ինստիտուտի պատվավոր անդամ է, Սթենֆորդի համալսարանի մագիստրոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հո Չինը ծնվել է 1953 թվականի մայիսի 1-ին՝ նախկին գործարար Հո Էն Հոնգի և Չեն Չյու Պինի բազմազավակ ընտանիքում։ Ընտանիքի ավագ երեխան է։
Սովորել է Ազգային քոլեջում, որտեղ դարձել է Տարվա ուսանող և ստացել նախագահական կրթաթոշակ։ Քոլեջն ավարտելուց հետո ինժեներ-էլեկտրիկ մասնագիտությամբ սովորել է Սինգապուրի համալսարանում, որը 1976 թվականին ավարտել է կարմիր դիպլոմով։ Ավելի ուշ արժանացել է Սթենֆորդի համալսարանի էլեկտրիկ մասնագիտության մագիստրոսի աստիճանի[5]։
Հո Չինի աշխատանքային գործունեությունը սկսվել է Սինգապուրի պաշտպանության նախարարությունում, որտեղ նա աշխատել է որպես ինժեներ։
1987-2001 թվականներին աշխատել է Singapore Technologies Group ընկերությունում որպես տնօրենի տեղակալ, նախագահ և գործադիր տնօրեն։
2002 թվականի մայիսին աշխատանքի է անցել Temasek Holdings-ում[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Հո Էն Հոնգը, նախկին գործարար է։ Մայրը Չեն Չյու Պինն է[7][8]։ 1985 թվականի դեկտեմբերի 17-ին ամուսնացել է Լի Կուան Յուի որդու՝ Լի Սյանլունի հետ։ Վերջինս 2004 թվականից Սինգապուրի վարչապետն է[9]։ Ունեն երկու երեխա՝ Հոնգյուն և Հաոյուն[10]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է գիտության և տեխնիկայի բնագավառում ակնառու նվաճումների համար (Distinguished Engineering Alumnus Award) (1995 թվական)[5]։
- Սթենֆորդի համալսարանի մագիստրոս է (ԱՄՆ)։
- Սինգապուրի ինժեներների ինստիտուտի պատվավոր անդամ է։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին ամերիկյան հայտնի Ֆորբս ամսագրի գնահատականով՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Հո Չինը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 2003 թվականին այդ ցուցակում զբաղեցրել է 10-րդ, 2004 թվականին՝ 5-րդ, իսկ 2005 թվականին՝ 11-րդ հորիզոնականները[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.tatlerasia.com/people/ho-ching
- ↑ Jim Rogers (2007 թ․ մայիսի 3). «Ho Ching – The TIME 100». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Singapore Women's Hall of Fame: Ho Ching». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Леди Инвестиция». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Southeast Asian Personalities of Chinese Descent: A Biographical Dictionary, Volume I & II. Institute of Southeast Asian Studies. 2012. էջ 334.
- ↑ «Katagogi.com | Family Roots and Heritage». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Webb, Sara (2007 թ․ հուլիսի 27). «Temasek's chief, Ho Ching, likes to take risks». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Hoe, Irene (1985 թ․ դեկտեմբերի 18). «When Xiu Qi almost stole the show». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «World's Most Powerful Women». Forbes. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.