Հնդկոտեմ
Հնդկոտեմ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Tropaeoium
| ||||||||
|
Հնդկոտեմ (լատին․՝ Tropaeoium), պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Ամերիկան է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հարուստ և գեղեցիկ ծաղիկներ շնորհիվ բավական տարածված միամյա բույս է։ Ամենատարածված խոշոր տեսակներից են T. Majus L.-ը և T.Lobbianum Veitch.-ը։ Երկու տեսակներն էլ ունեն փափատվող և թփիկավոր ձևեր։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր հնդկոտեմներն օգտագործվում են պակի կողմից լուսամուտները, պատշգամբները ձևավորելու համար, կազմելով բարձր լարաշարքեր։ Թփիկավոր ձևերը օգտագործվում են ծաղկեթմբերի, ղևանդների, միքսբորդերների և ցածր շրջեզրերի ձևավորումներում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկորատիվ տարբեր ձևերի ծաղիկները լինում են սպիտակ, վառ կարմրագույն, դեղին, նարնջագույն և այլ երանգների։ Տերևները նույնպես ունեն տարբեր գույներ՝ կանաչ, սպիտակ, խայտաբղետ և մուգ կանաչ։ Սերմերը իրենց մեծությամբ և ձևով խիստ տարբեր են, ունեն մոտավորապես կլոր կամ երկարավուն ձև, քիչ թե շատ ամուր, դեղին, սպիտակավուն խեցաձև պատյան, որը երբեմն շատ հեշտությամբ անջատվում է սերմից։
Ծլունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծլունակությունը պահպանում է 3-4 տարի, ծլում է 8-12 օրվա ընթացքում։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանքը կատարվում է ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին՝ ուղղակի բաց գրունտում։ Կարելի է աճեցնել նաև 9-10 սմ-անոց թաղարներում և հողագնդիկով տեղափոխել գրունտ։ Տնկումը պետք է կատարել փափուկ և լավ մշակված հողերում, բաց, արևոտ տարածություններում բոիյսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Ծաղկում է ամբողջ ամառվա ընթացքում՝ մինչև ուշ աշուն։ Սերմնահավաքը պետք է կատարել հաճախակի, որովհետև հասած սերմնահատիկը անմիջապես վայր է ընկնում և ստիպված պետք է հավաքել գետնից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Վարդեր և հնդկոտեմներ», Անրի Ֆանտեն Լատուր
-
Աղցան ծաղիկներ և տերևներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկոտեմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկոտեմ» հոդվածին։ |
|