Հնդկական անթառամ
Անթառամ հնդկական | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Gomphrena
| ||||||||||||
|
Հնդկական Անթառամ (լատին․՝ Gomphrena), հավակատարազգիների (Amaranthaceae) ընտանիքին պատկանող միամյա բուսատեսակ։ Ծաղիկները գնդաձև են, նման երեքնուկի գլխիկներին, չոր-անթառամ, լինում են կարմիր, սպիտակ և վարդագույն գույների։
Բարձրությունները տարբերվում են ըստ ենթատեսակի. Gomphrena globosa գնդաձև ենթատեսակի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ Gomphrena nana compacta կարճահասակ ձևի բարձրությունը չի գերազանցում 15-20 սմ-ը։
Սովորաբար օգտագործվում է ինչպես ծաղկանոցների դեկորատիվ ձևավորման, այնպես է ծաղկեփնջերի համար՝ կտրած վիճակում։
Աճեցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսն աչքի է ընկնում լուսասիրությամբ, պահանջում է տաք, արևոտ հողամասեր։ Տնկման ժամանակ միջբուսային հեռավորությունը կազմում է 20-25 սմ։ Հողի նկատմամբ բավականին պահանջկոտ է՝ առավել լավ է աճում պարարտ հողերում։ Ծաղկում է հունիսից մինչև ուշ աշուն։ Ցանքը կատարվում է մարտ ամսվա սկզբին, ուղղակի տաք ջերմոցների գրունտում կամ ջերմատներում՝ ցանքարկղերի մեջ։ Ավելի վաղ ցանելու դեպքում ծաղկումը շուտ է ավարտվում, ծաղկաբույլերը խունանում են, ինչի պատճառով խիստ տուժում է ծաղկանոցների դեկորատիվ տեսքը։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է սերմերով։ Սերմը երկարավուն է, պատված բամբակի նման աղվամազով, ծլում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Ծլունակությունը պահպանում է 2-3 տարի։ Մեկ գրամում մոտավորապես պարունակվում է 900 հատիկ։ Ցանելիս սպիտակ աղվամազով պատած սերմերը հաճախ միմյանց կպչում ու գնդվում են։ Գնդերն զգուշությամբ բացվում, ապա հնարավորին չափ բարակ շերտերով ցանվում են։ Հաստ շերտով կատարած ցանքի մոտավորապես 80%-ը փտում է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ե. Նարինջյան. «Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն», Երկրորդ լրացված և վերամշակված հրատարակություն Երևան, «Հայաստան» հրատարակչություն, (1975)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական անթառամ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական անթառամ» հոդվածին։ |
|