Հնդկական անթառամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթառամ հնդկական
Starr 020304-9001 Gomphrena globosa.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Հավակատարազգիներ
Ցեղ Անթառամ
Լատիներեն անվանում
Gomphrena


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Հնդկական Անթառամ (լատ.՝ Gomphrena), հավակատարազգիների (Amaranthaceae) ընտանիքին պատկանող միամյա բուսատեսակ։ Ծաղիկները գնդաձև են, նման երեքնուկի գլխիկներին, չոր-անթառամ, լինում են կարմիր, սպիտակ և վարդագույն գույների։

Բարձրությունները տարբերվում են ըստ ենթատեսակի. Gomphrena globosa գնդաձև ենթատեսակի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ Gomphrena nana compacta կարճահասակ ձևի բարձրությունը չի գերազանցում 15-20 սմ-ը։

Սովորաբար օգտագործվում է ինչպես ծաղկանոցների դեկորատիվ ձևավորման, այնպես է ծաղկեփնջերի համար՝ կտրած վիճակում։

Աճեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն աչքի է ընկնում լուսասիրությամբ, պահանջում է տաք, արևոտ հողամասեր։ Տնկման ժամանակ միջբուսային հեռավորությունը կազմում է 20-25 սմ։ Հողի նկատմամբ բավականին պահանջկոտ է՝ առավել լավ է աճում պարարտ հողերում։ Ծաղկում է հունիսից մինչև ուշ աշուն։ Ցանքը կատարվում է մարտ ամսվա սկզբին, ուղղակի տաք ջերմոցների գրունտում կամ ջերմատներում՝ ցանքարկղերի մեջ։ Ավելի վաղ ցանելու դեպքում ծաղկումը շուտ է ավարտվում, ծաղկաբույլերը խունանում են, ինչի պատճառով խիստ տուժում է ծաղկանոցների դեկորատիվ տեսքը։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է սերմերով։ Սերմը երկարավուն է, պատված բամբակի նման աղվամազով, ծլում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Ծլունակությունը պահպանում է 2-3 տարի։ Մեկ գրամում մոտավորապես պարունակվում է 900 հատիկ։ Ցանելիս սպիտակ աղվամազով պատած սերմերը հաճախ միմյանց կպչում ու գնդվում են։ Գնդերն զգուշությամբ բացվում, ապա հնարավորին չափ բարակ շերտերով ցանվում են։ Հաստ շերտով կատարած ցանքի մոտավորապես 80%-ը փտում է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Ե. Նարինջյան. «Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն», Երկրորդ լրացված և վերամշակված հրատարակություն Երևան, «Հայաստան» հրատարակչություն, (1975)