Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ
Տեսակ | հյուրանոց, պատմական շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Հիմնադրված է | 1824 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ (ռուս.՝ Гостиница у Покровских ворот), նախկին հյուրանոց Մոսկվայում, Պոկրովսկիե դարպասի մոտ։ Գտնվում է Կենտրոնական վարչական շրջանի Բասմաննի շրջանում։ Հասցեն` Պոկրովկա փողոց, տուն 17, շինություն 1 և տուն 16։ Շենքը պահպանվում է որպես մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ (գրանցման համար` 7737570000)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոկրովսկիե դարպաս անվանումը գալիս է Սպիտակ քաղաքի պատմությունից, այն կառուցվել է XVI դարում[3]։
Երկու հարյուր տարի հետո Սպիտակ քաղաքի պատերը սկսել են փլուզվել, և բնակիչներն այն բաժան-բաժան են արել աղյուսների։ 1764 թվականին պատն ամբողջությամբ քանդել են։ Նրա փոխարեն կառուցել են բուլվարներ և հրապարակներ[3]։
Պավել I կայսրի հրամանով XIX դարի սկզբին Սպիտակ քաղաքի տեղում կառուցվել են երկհարկանի հյուրանոցներ[3]։
1805-1825 թվականներին կառուցվել է հյուրանոց Պոկրովկա փողոց, թիվ 17 հասցեով։ Հովանավորը եղել է վաճառականուհի Գուսևան, որը ձեռք է բերել Չիստոպրուդնի բուլվարի և Պոկրովկայի միջև ընկած տարածքը։ Կրպակները և խանութները զբաղեցրել են առաջին հարկը[3]։
XX դարում հյուրանոցային շենքերի մեծ մասը քանդվել է։ Սակայն մնացել է երկուսը Պոկրովսկիե դարպասի մոտ[3]։
1937 թվականի հունվարին պատին փակցվել է «Ամրապնդում ենք ԽՍՀՄ պաշտպանությունը» նշանը. դա նշանակում էր, որ բոլոր բնակիչներն ունեին «Պատրաստ եմ հակաօդային և հակաքիմիական պաշտպանությանը» I աստիճանի նշանը[3]։
2015 թվականի տվյալներով` թիվ 17 շենքը վարձակալությամբ տրվում էր В կարգի գրասենյակներին[4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատերը կարծում են, որ ճարտարապետն է Վասիլի Ստասովը, ուստի շենքերը նույնպես անվանում են «ստասովյան» հյուրանոցներ։ Թեև դրա պաշտոնական հաստատումը չի եղել[3]։
Հյուրանոցները կառուցվել են դեմ-դիմաց[3]։
Տուն 17 հասցեի հյուրանոցը գտնվում է Չիստոպրուդնի բուլվարի ճակատում և ունի ներքին բակով քառանկյունի տեսք[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
- ↑ «Гостиница у Покровских ворот». Վերցված է 2018 Հունիս 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Узнай Москву» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Покровка дом 17» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.