Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ
Տեսակհյուրանոց, պատմական շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Հիմնադրված է1824
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ (ռուս.՝ Гостиница у Покровских ворот), նախկին հյուրանոց Մոսկվայում, Պոկրովսկիե դարպասի մոտ։ Գտնվում է Կենտրոնական վարչական շրջանի Բասմաննի շրջանում։ Հասցեն` Պոկրովկա փողոց, տուն 17, շինություն 1 և տուն 16։ Շենքը պահպանվում է որպես մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ (գրանցման համար` 7737570000)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոկրովսկիե դարպաս անվանումը գալիս է Սպիտակ քաղաքի պատմությունից, այն կառուցվել է XVI դարում[3]։

Երկու հարյուր տարի հետո Սպիտակ քաղաքի պատերը սկսել են փլուզվել, և բնակիչներն այն բաժան-բաժան են արել աղյուսների։ 1764 թվականին պատն ամբողջությամբ քանդել են։ Նրա փոխարեն կառուցել են բուլվարներ և հրապարակներ[3]։

Պավել I կայսրի հրամանով XIX դարի սկզբին Սպիտակ քաղաքի տեղում կառուցվել են երկհարկանի հյուրանոցներ[3]։

1805-1825 թվականներին կառուցվել է հյուրանոց Պոկրովկա փողոց, թիվ 17 հասցեով։ Հովանավորը եղել է վաճառականուհի Գուսևան, որը ձեռք է բերել Չիստոպրուդնի բուլվարի և Պոկրովկայի միջև ընկած տարածքը։ Կրպակները և խանութները զբաղեցրել են առաջին հարկը[3]։

XX դարում հյուրանոցային շենքերի մեծ մասը քանդվել է։ Սակայն մնացել է երկուսը Պոկրովսկիե դարպասի մոտ[3]։

1937 թվականի հունվարին պատին փակցվել է «Ամրապնդում ենք ԽՍՀՄ պաշտպանությունը» նշանը. դա նշանակում էր, որ բոլոր բնակիչներն ունեին «Պատրաստ եմ հակաօդային և հակաքիմիական պաշտպանությանը» I աստիճանի նշանը[3]։

2015 թվականի տվյալներով` թիվ 17 շենքը վարձակալությամբ տրվում էր В կարգի գրասենյակներին[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերը կարծում են, որ ճարտարապետն է Վասիլի Ստասովը, ուստի շենքերը նույնպես անվանում են «ստասովյան» հյուրանոցներ։ Թեև դրա պաշտոնական հաստատումը չի եղել[3]։

Հյուրանոցները կառուցվել են դեմ-դիմաց[3]։

Տուն 17 հասցեի հյուրանոցը գտնվում է Չիստոպրուդնի բուլվարի ճակատում և ունի ներքին բակով քառանկյունի տեսք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Гостиница у Покровских ворот». Վերցված է 2018 Հունիս 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Узнай Москву» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Покровка дом 17» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]