Հյուրանոց Եվրոպական (Տագանրոգ)
«Եվրոպական» հյուրանոց | |
Տեսակ | հյուրանոց |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Վայր | Տագանրոգ |
Հասցե | տուն 81 |
Փողոց | Պետրոսի |
Հիմնադրված է | 1870 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հյուրանոց «Եվրոպական» (ռուս.՝ Гостиница «Европейская»), շինություն Տագանրոգի պատմական հատվածում, գտնվում է Պետրոսի փողոցի տուն 81 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինությունը կառուցվել է 1870 թվականին՝ որպես առևտրական Պերուշկինի կնոջ սեփականություն[1]։ Ավելու ուշ այս շենքում տեղակայվել է «Դոնսկայա» հյուրանոցը, «Ֆրանսիա» հյուրանոցը (այստեղ երկու անգամ՝ 1894 և 1898 թվականներին հանգրվանել է Տագանրոգ եկած Անտոն Չեխովը, որը նկարագրել է այն «Կրակներ» պատմվածքում), «Եվրոպական» հյուրանոցը[1]։
1916 թվականին հյուրանոցը փակվել է և այդտեղ են տեղակայել լազարեթը (զինվորական հիվանդանոց), ապա շենքում են եղել Կիևի ենթասպաների 3-րդ դպրոցը, գերմանական պարետատունը, Անտոն Դենիկինի շտաբի վարչություններից մեկը։
1928 թվականից շենքում է եղել ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քաղաքային բաժանմունքը[2]։
Հետպատերազմյան տարիներին շենքում գտնվել է Եյսկի ռազմածովային ավիացիոն բարձրագույն ուսումնարանը։ 1961 թվականից շինությունում է գտնվել «Միուս» կոնստրուկտորական բյուրոն՝ Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի ստորաբաժանումներից մեկը
2016 թվականին նկուղային տարածքում սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով, որտեղ գտնվում էր «Ռուսական թեյ» արտ-սրճարանը, շինության պատերն սկսել են ճաքճքել[3]։
«Ռուսական թեյ» արտ-սրճարան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռուսական թեյ» արտ-սրճարանը այցելուների համար բացվել է 2010 թվականի դեկտեմբերի 20-ին 1970-ական թվականներից մինչև 2009 թվականը եղած համանուն խորհրդային սրճարանի նկուղային տարածքում։ Արտ-սրճարանը ավանդաբար հանդես է որպես Չեխովի գրքային փառատոնի տարածք[4][5]։ Սրճարանում տեղի ունեցող համերգները 2011 թվականի սեպտեմբերից հեռարձակվել են համացանցով։
Արտ-սրճարանում անցկացվել են գրական երեկոներ[6], ռոք համերգներ, դիջեյական ակումբային երեկույթներ, ջազային երեկոներ։ Արտ-սրճարանի գոյության առաջին տարում ելույթներով հանդես են եկել գրականագետներ Իլյա Բոյաշովը[4], Պավել Կրուսանովը[4], «Rockerjoker» խումբը[7][8], Ռոման Բիլիկը, «Ավելի վատ, քան երեխաները» խումբը[9][10], Սերգեյ Լետովը, Մաքսիմ Ամելինը[11] և այլք[12][13][14]։
2011 թվականի մայիսին «Ռուսական թեյում» անցկացվել է Պրոլետարական երիտասարդական երաժշտության փառատոն[15]։
Տեղի լրագրողների կարծիքով՝ «Ռուսական թեյը» հանդիսանում է Տագանրոգի միակ արտ-սրճարանը, որը հնարավորություն է տալիս հանդես գալու «ոչ ձևաչափային» երաժիշտներին[10]։
Սրճարանի տերը ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է եղել խզել վարձակալության պայմանագիրը, և 2016 թվականին «Ռուսական թեյ» սրճարանը դադարել է գոյություն ունենալուց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Киричек М.С. «Европейская» гостиница // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 336. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ Гаврюшкин О.П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. — ISBN 5-86746-019-3.
- ↑ Проницательный Г. В Таганроге рядом с администрацией «затрещал» дом // www.ruffnews.ru. — 2016. — 4 ноября.
- ↑ 4,0 4,1 4,2 Вахонин С., Каминская М. Соловьи и книголюбы(չաշխատող հղում) // Наше время. — 2011. — 20 мая.
- ↑ Собств. инф. Таганрогский творческий проект «ПОЛЕ. tgn» // Молот. — 2011. — 3 мая.
- ↑ Пилипенко Г. ДВОЙНОЙ ПРОГОН в «РУССКОМ ЧАЕ»! // www.rostovnews.net. — 2011. — 21 дек.
- ↑ Фельдман Г. Rockerjocker в «Русском чае» // www.rostovnews.net. — 2011. — 7 ноября.
- ↑ Кочерова С. RockerJoker в кафе Русский Чай(չաշխատող հղում) // taganrock.ru. — 2011. — 6 ноября.
- ↑ Лабезная О. Выходные окунут в шекспировские страсти // Ростовское агентство новостей. — 2011. — 18 ноября.
- ↑ 10,0 10,1 Фельдман Г. «Хуже, чем дети»: Анплагт в Русском чае // www.rostovnews.net. — 2012. — 15 апр.
- ↑ Соседкин А. Интервью с М. Амелиным и С. Летовым Արխիվացված 2019-09-20 Wayback Machine // Радио ТВС. — 2012. — 13 окт.
- ↑ Фельдман Г. ZmeiRaduga в Таганроге: радуга после урагана // www.rostovnews.net. — 2012. — 16 мая.
- ↑ Зайонц И. Зов Джунглей // www.325050.ru. — 2012. — 16 авг.
- ↑ Собств. корр. «Выход» в Таганроге // www.325050.ru. — 2012. — 10 авг.
- ↑ Лабезная О. Выходные познакомят с мотыгой судьбы // www.donnews.ru. — 2011. — 20 мая.