Հիրկան Երկրորդ
Հիրկան Երկրորդ | |
Մասնագիտություն՝ | High Priest of Israel |
---|---|
Ծննդյան օր | մոտ մ. թ. ա. 110 |
Վախճանի օր | մ. թ. ա. 30 |
Դինաստիա | Hasmonean dynasty? |
Քաղաքացիություն | Hasmonean Kingdom |
Հայր | Alexander Jannaeus? |
Մայր | Salome Alexandra? |
Զավակներ | Alexandra the Maccabee? |
Հիրկան Երկրորդ (եբրայերեն՝ הורקנוס השני, մոտ մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 30), հրեա արքա, էթնարքոս (կառավարիչ), քահանայապետ Հասմոների տոհմից, Ալեքսանդր Յանայի որդին։ Ք.ա. 76-67, Ք.ա. 63-40 թվականներին Իուդեայի թագավորության քահանայապետն էր։ Ք.ա. 47-40 թվականներին հռոմեացիների տիրապետության ժամանակ նույնպես, շարունակեց մնալ Իուդեայի թագավորության քահանայապետի պաշտոնում։ Ք.ա. 67 թվականին Իուդեայի թագավորության թագավորն էր[1]։
Հիրկանը թագավոր և քահանայապետ Ալեքսանդր Յաննայի և Ալեքսանդրա Սալոմեի ավագ որդին էր։
Ք.ա.76 թվականին՝ Ալեքսանդրի մահից հետո, նրա այրին դարձավ Իուդեայի թագավորության տիրուհին և իր ավագ որդի Հիրկանին նշանակեց քահանայապետ։ Ալեքսանդրը շատ կոնֆլիկտներ ուներ փարիսեցիների հետ[2][3]։
- Հիրկանին սատարում էին սադուկեյները, հատկապես նրա գործունեության ուշ փուլերում։ Ք.ա.76 թվականին Սալոմեյի մահից հետո, նրա այրին դարձավ Իուդեայի թագավորության թագուհին և իր առաջնեկին՝ Հիրկանին դարձրեց թագաժառանգ։ Սակայն Հիրկանի գահակալման վաղ տարիները բարդացվեցին եղբոր՝ Արիստոբուլ Երկրորդի հետ երկպառակտիչ պայքարով, որն ավարտվեց Իերիխոն լեռան վրա մարտով[4]։ Պարտություն կրելով՝ Հիրկանը կանչեց նախ նաբաթեցիներին, այնուհետև հռոմեացիներին, և նրանք՝ Գնեոս Պոմպեոսի առաաջնորդությամբ, Ք.ա. 63 թվականին գրավեցին Երուսաղեմը և Իուդեայի թագավորությունում հաստատեցին պրոտեկտորատ։ Հիրկանի աջ ձեռքն ու զինակիցը (փաստացի գահակիցը) իդումեացի Անտիպատորն էր, ում որդի Հերովդես I Մեծը դարձավ Գալիլեայի կառավարիչը։
Ք.ա. 44 թվականին Հուլիոս Կեսարի մահից հետո Արիստոբուլ Երկրորդի որդին՝ Անտիգոն Երկրորդը, մի քանի անգամ փորձել է գրավել Երուսաղեմը և դաշինք էր կնքել պարթևների հետ։ Ք.ա. 40 թվականին նրանք օգնեցին Անտիգոն Երկրորդին թագավոր դառնալ։ Այսպիսով Հիրկանը կորցրեց իշխանությունը։
Հիրկանը գերևարված էր և նրա ականջները վնասել էին, որպեսզի նա համաձայն Իուդեայական օրենքի, կարողանա քահանայապետ լինել։ Միառժամանակ ապրեց Բաբելոնում, որտեղ երկրպագվում էր տեղացի հրեաների կողմից։ Այդժամ հռոմեացիները թագավոր հռչակեցին Հերովդեսին և օգնեցին նրան իշխանության գլուխ գալ։
Հերովդեսի գահակալումից հետո Հիրկանը վերադարձավ Իուդեա։ Սակայն նրան չհաջողվեց հանգչել խաղաղությամբ։ Նրա աղջիկը՝ Ալեքսանդրան, ով վրդովված էր Հերովդեսի գահակալմամբ, իր հորը տրամադրում էր վճռական քայլերի և համոզում գաղտնի բանակցություններ վարել նաբաթեցիների հետ։ Հերովդեսը բացահայտեց դաշինքը և մահապատժի ենթարկեց Հիրկանին։ Նա մահացավ 70 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иосиф Флавий. Иудейские древности. Кн.14, 15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Armies of the Hasmonaeans and Herod– Google Knihy. Books.google.cz. 1991 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Alexander Jannaeus jewishencyclopedia.com
- ↑ Hyrcanus II jewishencyclopedia.com
- ↑ "Hyrcanus II", Jewish Encyclopedia"