Հիստերեզիս
Հիստերեզիս, մարմնի վիճակը բնութագրող ֆիզիկական մեծության ոչ միարժեք կախումը արտաքին ներգործությունից, պայմանավորված է նախորդող նույնպիսի ներգործության առկայությամբ։ Լինում են մագնիսական, դիէլեկտրական, առաձգական, ջերմամագնիսական, մագնիսամեխանիկական, մագնիսաստրիկցիոն հիստերեզիսներ և այլն։ Մագնիսական հիստերեզիսը ֆեռոմագնիսական նյութի մագնիսացվածության փոփոխման ետ ընկնելն է արտաքին մագնիսական դաշտի լարվածությունից՝ պայմանավորված մագնիսացվածության նախնական արժեքով։ Արտաքին դաշտի լարվածության մեծացման հետ լրիվ ապամագնիսացված ֆեռոմագնիսի մագնիսացումն աճում է ըստ I կորի (նկ. կենտրոնում)։ արժեքին համապատասխանում է հագեցած մագնիսացվածության վիճակը։ Այնուհետև -ի կախումը -ից նկարագրվում է II կորով (նկ. ձախում) (-ը փոքրանում է -ից մինչև): դեպքում արժեքը կոչվում է մնացորդային մագնիսացվածություն։ Մագնիսական դաշտի լարվածության այն արժեքը , որի դեպքում մագնիսացվածությունը դառնում է զրո, կոչվում է կոերցիտիվ ուժ։ -ի հետագա փոփոխման դեպքում I-ի փոփոխությունը նկարագրվում է III կորով (նկ. աջում)։ II և III կորերը կազմում են մագնիսական հիստերեզիսի փակ օղակը։ Վերջինիս մակերեսը համեմատական է ջերմության այն քանակությանը, որն անջատվում է ֆեռոմագնիսի միավոր ծավալում վերամագնիսացման մի ցիկլի ընթացքում։
Դիէլեկտրական հիստերեզիսը էլեկտրական դաշտի միևնույն լարվածության դեպքում սեգնետոէլեկտրիկի բևեռացման արժեքների տարբերությունն է՝ կախված սկզբնական բևեռացման արժեքից։
Առաձգական հիստերեզիսը մեխանիկական միևնույն լարման դեպքում մարմնի դեֆորմացիայի մեծությունների տարբերությունն է կախված սկզբնական դեֆորմացիայի մեծությունից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիստերեզիս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 424)։ |