Կոերցիտիվ ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոերցիտիվ ուժ (< լատիներեն՝ coercitio — պահպանում), նախապես մագնիսացած ֆեռոմագնիսական նյութը լրիվ ապամագնիսացնելու համար անհրաժեշտ մագնիսական դաշտի լարվածությունը։ Կոերցիտիվ ուժի Hc մեծությունից կախված՝ ֆեռոմագնիսական նյութերը բաժանվում են փափուկ մագնիսականի [Hc < (80—800) ա/մ] և կոշտ մագնիսականի [Hc> (800—8000) ա/մ]։ Կոերցիտիվ ուժի մեծությունը պայմանավորված է նյութի ջերմաստիճանի և ներքին կառուցվածքի փոփոխություններով։ Մեգնետոէլեկտրիկների կոերցիտիվ ուժ է կոչվում էլեկտրական դաշտի այն լարվածությունը, որն անհրաժեշտ է մնացորդային բևեռացումով օժտված սեգնետոէլեկտրիկը լրիվ ապաբևեռացնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 505 CC-BY-SA-icon-80x15.png