Հիստերեզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիստերեզիս, մարմնի վիճակը բնութագրող ֆիզիկական մեծության ոչ միարժեք կախումը արտաքին ներգործությունից, պայմանավորված է նախորդող նույնպիսի ներգործության առկայությամբ։ Լինում են մագնիսական, դիէլեկտրական, առաձգական, ջերմամագնիսական, մագնիսամեխանիկական, մագնիսաստրիկցիոն հիստերեզիսներ և այլն։ Մագնիսական հիստերեզիսը ֆեռոմագնիսական նյութի մագնիսացվածության փոփոխման ետ ընկնելն է արտաքին մագնիսական դաշտի լարվածությունից՝ պայմանավորված մագնիսացվածության նախնական արժեքով։

Դիէլեկտրական հիստերեզիսը էլեկտրական դաշտի միևնույն լարվածության դեպքում սեգնետոէլեկտրիկի բևեռացման արժեքների տարբերությունն է՝ կախված սկզբնական բևեռացման արժեքից։ Առաձգական հիստերեզիսը մեխանիկական միևնույն լարման դեպքում մարմնի դեֆորմացիայի մեծությունների տարբերությունն է կախված սկզբնական դեֆորմացիայի մեծությունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 424 CC BY-SA icon 80x15.png