Հիպոկալցեմիկ կրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպոկալցեմիկ կրիզ (սուր պարաթիրեոզ, հարվահանաձև գեղձերի սուր անբավարարություն, տետանիա), հարվահանաձև գեղձերի անբավարարության արդյունքում առաջացող պարատ հորմոնի քանակի քչացման արդյունքում առաջացող սուր զարգացող ախտաբանական վիճակ, որը հանգեցնում է արյան շիճուկում կալցիումի մակարդակի կտրուկ անկման[1]։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային տետանիա

Իրականում, տետանիա եզրույթը ամբողջովին համարժեք չէ հիպոպարաթիրեոզ հասկացությանը։ Տետանիան ընդամենը դրա ախտանիշն է․ տետանիկ անխտանիշներ կարող են զարգանալ նաև այլ ախտաբանական վիճակներում, որոնք անուղղակիորեն են կապված հարվահանաձև գեղձերի աշխատանքի հետ։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցիեմիկ կրիզը մեծ մասամբ զարգանում է վահանաձև գեղձի վիրահատական միջամտության ժամանակ՝ հարվահանաձև գեղձերի պատահական հեռացման կամ վնասման արդյունքում։ Պարաթիրեոիդային տետանիայի նախանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամվա ընթացքում, հազվադեպ՝ վիրահատությունից 1-2 օր անց։ Տետանիան կարող է առաջանալ նաև մի քանի շաբաթ անց[1]։

Երբեմն ախտահարվում են հարվահանաձև գեղձերը, ինչն էլ դառնում է տետանիայի պատճառ․ թերապևտիկ միջոցառումների ընթացքում կիրառվող յոդի, ինչպես նաև մետաստազավորման ընթացքում դիտվող ինֆեկցիոն-տոքսիկ ախտահարումների պատճառով։ Հայտնի են տետանիայի դեպքեր հարվահանաձև գեղձի տուբերկուլոզի, ամիլոիդոզի, ինչպես նաև կարմրուկի և գրիպի ժամանակ։ Ավելի հազվադեպ տետանիան իդիոպատիկ հիպոպարաթիրեոզի դրսևորում է լինում[1]։

Երեխաների մոտ նկարագրվում է նորածնային տետանիան, որն առաջանում է պարատ հորմոնի անբավարարությունից։ Համարվում է, որ նորածինների շրջանում հարվահանաձև գեղձի ֆունկցիայի ճնշման պատճառը հղիության ընթացքում մոր մոտ հիպերկալցիեմիայի կամ պարատ հորմոնի հիպերսինթեզի արդյունքն է։ Վիճակը կարող է ավելի վատթարանալ կովի կաթով կերակրման ժամանակ, քանի որ վերջինս պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, ինչպես նաև նորածինների մոտ երիկամների թերֆունկցիայի դեպքում։ Ոչ ճիշտ բուժումը , էմոցիոնալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասվածքները, թունավորումը, բորբոքումը և ինֆեկցիոն պրոցեսները խթանում են հիվանդների մոտ տետանիայի սուր նոպա[1]։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեմիկ կրիզը առաջանում է արյան պլազմայի մեջ կալցիումի քանակի նվազման հետևանքով մինչև 1,25—1,175 մոլ/լ[1]։

Հիպոկալցեմիկ նոպան հստակ տարբերակվող է։ Ախտանիշներն են ցավոտ տոնիկ կծկումները, շնչառության վատացումը, ջղաձգումները։ Հաճախ տետանիային նախորդում են վերջույթների թմրածությունը, պարեսթեզիան։ Տետանիայի արտաքին դրսևորմումներն են ՝ վերջույթների ծալիչ մկաններում սպազմի զգացողութունը, սարդոնիկ ժպիտը, «ձկան բերան»֊ը, ինչը մկանների սպազմի արդյունքն է , «մանկաբարձի մատներ»֊ը։ Շնչառական մկանների կրճատումը կարող է բերել շնչառության խանգարման։ Միաժամանակ վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման հետևանքով նկատվում են բրոնխոսպազմ, խիթ, արտերիալ ճնշման փոփողություն, լուծ, շատամիզություն։ Կրիզը կարող է ուղեկցվել սուր հոգեկան խանգարումներով, առավել հաճախ հալյուցինացիաների, դեպրեսիաների զարգացման ձևով, իսկ գիտակցությունը սովորաբար պահպանված է։ Ներքին խոռոչավոր օրգանների սպազմը կարող է չդիֆերենցվել կույր աղիքի բորբոքումից, խոլեցիստիտից և որավայնամզի այլ օրգանների սուր հիվանդություններից։ Առանձնահատուկ վտանգավոր է ըմպանի մկանների սպազմը, ինչը կարող է հանգեցնել ասֆիքսիայի։ Մնացյալ դեպքերում կրիզի ժամանակ հիվանդի կյանքին անուղղակի վտանգ չի սպառնում, չնայած՝ դիպլօպիան, գլխացավերն ու կրծոսկրի հետևում առկա ճնշող ցավերը պատճառում են խիստ անհանգստություն ու տառապանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ефимов А. С. Малая энциклопедия врача-эндокринолога. — 1-е изд. — К․: Медкнига, ДСГ Лтд, Киев, 2007. — С. 106-109. — 360 с. — («Библиотечка практикующего врача»). — 5000 экз. — ISBN 966-7013-23-5