Հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակ
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակ, էլեկտրոնաճառագայթային խողովակ, որն օժտված է որոշակի ժամանակամիջոցում էլեկտրական ազդա նշաններ պահպանելու հատկությամբ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է ոչ ստացիոնար պրոցեսների գրանցման ու բազմակի վերարտադրման, ազդանշանների համեմատման, ռադիոլոկացիոն ինդիկատորներում շարժվող օբյեկտի (նպատակի) առանձնացման, ռադիոլոկացիոն ազդանշանները հեռուստատեսայինի փոխակերպման համար, ԷՀՄ-ի օպերատիվ հիշողության սարքերում և այլն։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են այնպիսի հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակներ, որոնցում՝
- գրանցված ինֆորմացիան արտահայտվում է էլեկտրական ազդանշանների ձևով (գրաֆիկոն),
- գրանցված ազդանշանները փոխակերպվում են էկրանի վրա դիտվող պատկերի։
Բոլոր տեսակի հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակներում տեղի են ունենում՝
- գրանցման նախապատրաստում՝ նախօրոք գրանցված ազդանշանի «ջնջում»,
- ազդանշանի գրանցում դիէլեկտրիկ թիթեղի մակերևույթի վրա լիցքերի բաշխման (պոտենցիալային ռելիեֆի) տեսքով,
- ազդանշանի պահպանում անհրա ժեշտ ժամանակահատվածի ընթացքում՝ ազդանշանի «հիշում»,
- ազդանշանի վերարտադրում ցանկացած պահին՝ «ընթերցում»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 413)։ |