Հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակ, էլեկտրոնաճառագայթային խողովակ, որն օժտված է որոշակի ժամանակամիջոցում էլեկտրական ազդա նշաններ պահպանելու հատկությամբ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է ոչ ստացիոնար պրոցեսների գրանցման ու բազմակի վերարտադրման, ազդանշանների համեմատման, ռադիոլոկացիոն ինդիկատորներում շարժվող օբյեկտի (նպատակի) առանձնացման, ռադիոլոկացիոն ազդանշանները հեռուստատեսայինի փոխակերպման համար, ԷՀՄ-ի օպերատիվ հիշողության սարքերում և այլն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են այնպիսի հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակներ, որոնցում՝

  1. գրանցված ինֆորմացիան ար տահայտվում է էլեկտրական ազդանշանների ձևով (գրաֆիկոն),
  2. գրանցված ազդանշանները փոխակերպվում են էկրանի վրա դիտվող պատկերի։

Բոլոր տեսակի հիշող էլեկտրոնաճառագայթային խողովակներում տեղի են ունենում՝

  • գրանցման նախապատրաստում՝ նախօրոք գրանցված ազդանշանի «ջնջում»,
  • ազդանշանի գրանցում դիէլեկտրիկ թիթեղի մակերևույթի վրա լիցքերի բաշխման (պոտենցիալային ռելիեֆի) տեսքով,
  • ազդանշանի պահպանում անհրա ժեշտ ժամանակահատվածի ընթացքում՝ ազդանշանի «հիշում»,
  • ազդանշանի վերարտադրում ցանկացած պահին՝ «ընթերցում»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 413 CC-BY-SA-icon-80x15.png