Հին բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին բուսաբանական այգի
Դիմանկար
 Alter Botanischer Garten (München) Վիքիպահեստում

Հին բուսաբանական այգի (գերմ.՝ Alter Botanischer Garten), Մյունխենի Լենբախպլաց հրապարակի մոտ գտնվող այգի։ Ամբողջ այգու մակերեսը կազմում է 4 հա։ Բուսաբանական այգին վերակառուցվել է լանդշաֆտային ճարտարապետ Ֆրիդրիխ Լյուդվիգ ֆոն Սկելլյաի նախագծով՝ 1804–1812 թվականներին, և բացվել է 1812 թվականի մայիսի 23–ին։ 1854 թվականին Առաջին համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսի անցկացման համար բուսաբանական այգու հյուսիսային մասում կառուցվել է Ապակե պալատ, որը 1931 թվականին հրդեհի հետևանքով ոչնչացել է։ 1931–1933 թվականներին այրված պալատի տեղում գործել է սահադաշտ, որտեղ անց է կացվել Գերմանիայի հոկեյի առաջնությունը։ 1914 թվականին Մյունխենում բացվել է Նիմֆենբուրգի բուսաբանական այգին, և հին բուսաբանական այգին Պաուլյա Լյուդվիգա Տրոոստաի էսքիզով, ճարտարապետ Օսվադա Բիբերի նախագծով և Իոսեֆ Վակկերլեի քանդակագործությամբ վերածվել է այգու, որտեղ բացվել է Նեպտուն շատրվանը և սրճարան այժմյան «Սրճարան այգի» շենքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Margret Wanetschek: Grünanlagen in der Stadtplanung von München. 1790—1860. Neu herausgegeben von Klaus Bäumler und Franz Schiermeier. Franz Schiermeier Verlag, München 2005, ISBN 3-9809147-4-7.
  • Botanischer Garten München und Gesellschaft der Freunde des Botanischen Gartens (Hrsg.): Botanischer Garten München. MünchenVerlag, München 2014, ISBN 978-3-7630-4013-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին բուսաբանական այգի» հոդվածին։