Հերոսուհի մայրը
Հերոսուհի մայրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարիամ Ասլամազյան |
տարի | 1947 |
բարձրություն | 89 սանտիմետր |
լայնություն | 150 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | Յուղաներկ կտավի վրա |
գտնվում է | Ասլամազյան քույրերի պատկերասրահ |
հավաքածու | Ասլամազյան քույրերի պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Հերոսուհի մայրը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Մարիամ Ասլամազյանի 1947 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Ասլամազյան քույրերի պատկերասրահի հավաքածուում[1]։
Կտավն ունի 89 սմ բարձրություն, 150 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հերոսուհի մայրը» կտավը Մարիամ Ասլամազյանի ուշագրավ դիմանկարներից է։ Նկարի անվանումը կարող է մոլորեցնել մարդկանց․ իրականում սա մի խմբային դիմանկար է և ամբողջովին նկարված է բնականից։ «Հերոսուհի մայրը» վկայում է նկարչուհու սուր դիտողականության մասին, որը այս մեծ, հայկական գյուղացիական ընտանիքում նկատել է և նորի, նահապետական կենցաղի դեռևս չվերացած կողմերի և մեր դարաշրջանի ծնած նոր կենցաղի յուրատեսակ բեկումը և զուգակցումը։ Ասլամազյանի դիպուկ աչքը նկատել է թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց եթե նրանց զուգակցումը աշխատանքին որոշ չափով գրոտեսկային բնույթ է տվել, հազիվ թե դա նկարչուհու մոտեցման միտումնավորության արգասիք լինի։ Հետաքրքիր է այս խմբական դիմանկարի կոմպոզիցիոն լուծումը, որը գալիս է ընտանեկան խմբանկարներից, ինչպիսիք կարելի է տեսնել գավառային հին լուսանկարներում։ Դիմանկարը զգալի տեղ է գրավում նկարչուհու հետպատերազմյան տարիների ստեղծագործության մեջ։ Նկարչուհուն մոտ են գյուղի աշխատավորների այդ հասարակ դեմքերը, նա ավելի հաճախ է դիմում նրանց, քանի որ ավելի լավ է զգում նրանց և այդ պատճառով բնական է, որ ավելի լավ է պատկերում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ասլամազյան քույրերի պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Երանուհի Արշակի Ասլամազյան, Մարիամ Արշակի Ասլամազյան, Կատալոգ. Երևան: Հայպոլիգրաֆհրատ. 1961. էջեր 113–114.