Հենրիետա Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիետա Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ |
Աշխատավայր | Երևանի պետական բժշկական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ամբիոնի վարիչ, դոցենտ |
Հենրիետա Վահրամի Սուքիասյան (հուլիսի 20, 1943թ.), հայ լեզվագետ, հնդեվրոպաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր[1], ԵՊԲՀ-ում հրատարակվող բժշկագիտական գրականության, «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի լեզվաբան խմբագիր, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկման ծրագրի ղեկավար[2][3]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008թ.-ից առ այսօր ԵՊԲՀ բժշկագիտական գրականության լեզվաբան-խմբագիրն է[4]
1995թ.-ից՝ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչն է, միաժամանակ՝ համալսարանում հրատարակվող բժշկագիտական գրականության, «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի լեզվաբան խմբագիրն ու բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկման ծրագրի ղեկավարը
1989թ. Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ավան դասախոս, ապա՝ դոցենտ
1989-1995թթ., 2014թ. առ այսօր ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում համատեղությամբ ավագ գիտաշխատող
1971-1989թթ. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ավագ գիտաշխատող
1965-1967թթ. Մասիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի[3]
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991թ.-ին մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին
Շուրջ 20 տարի եղել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր լեզուն մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ և վարող
2001թ.-ից ղեկավարում է ԵԲՊՀ-ում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը
ԵՊԲՀ ուսումնամեթոդական կենտրոնական խորհրդի անդամ և հումանիտար առարկաների ուսումնամեթոդական խորհրդի նախագահն է[1][2]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետաքրքրությունների շրջանակը հնդեվրոպաբանություն, հայ լեզվաբանության պատմություն, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկում։
1984թ.-ին պաշտպանել է «Աճականը հայերենում» թեմայով թեկնածուական թեզ՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[5]։
1990թ.-ին ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։
2019թ-ից Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
Զեկույցներով հանդես է եկել Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված լեզվաբանների միջազգային գիտաժողովներում։
Մենագրությունների, բժշկագիտական ուսումնական ձեռնարկների և շուրջ 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել ՀՀ-ում և արտերկրում[1]։
Խմբագրել է 500-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր, 300-ից ավելի գիտական հոդվածներ[3][4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000թ.-ին պարգևատրվել է ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ համալսարանի «Ոսկե մեդալով»,
2005թ.-ին՝ Ստեփանակերտում հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար համալսարանի ղեկավարության կողմից ստացել է շնորհակալագիր և դրամական պարգև,
2010թ.-ին՝ ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ «Ոսկե կրծքանշանով»
2014թ.-ին՝ ԵՊԲՀ «Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» խորագրով 20-րդ ուսումնամեթոդական գիտաժողովին ակտիվ մասնակցելու և բանավոր զեկուցումով հանդես գալու համար շնորհվել է «Հավաստագիր»
ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Օշականում մայրենի լեզվին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար ստացել է շնորհակալագիր
2015թ.դասախոսների վերապատրաստմանը մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է վկայական - 0303-15[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ysmu-admin (2019 թ․ հուլիսի 18). «Բժշկագիտության լեզվի նվիրյալը». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հենրիետա Սուքիասյան | language.sci.am». language.sci.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Հենրիետա Սուքիասյան | Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կայք». old.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2023-11-18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 4,0 4,1 «Հայոց լեզվի ամբիոն». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2023-11-18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.