Արթուր Լլոյդ Հեմիլթոն Էնգսթրոմը ծնվել է Միացյալ Թագավորության արտերկրյա տարածք հանդիսացող Ջիբրալթարի Մուրիշ դղյակում։ Հայրը արքայական հեծելազորային հրետանու սպա Ջորջ Լլոյդ Էնգսթրոմն էր, մայրը՝ Լուիզա Մարիա Ռևելը[2][3]։
1900 թվականի մարտի 5-ին Ռևելը ձերբակալվել է իր խաղընկեևուհու՝ Օլգա Նեթերսոլի հետ «Սաֆո» պիեսում դերակատարման համար, որն իր ժամանակի համար անպատշաճ էր համարվում, քանի որ պատկերում էր մի կնոջ, որը սիրային արկածներ ուներ տղամարդկանց հետ, որոնց հետ նա ամուսնացած չէր։ Նյու Յորքի ոստիկանությունը փակել է նրանց թատրոնը։ Դատավարությունն սկսվել է ապրիլի 3-ին, սակայն ի վերջո նրանք երկուսն էլ արդարացվել են ապրիլի 7-ին և ազատ արձակվել, իսկ պիեսը թույլատրվել է շարունակել բեմադրել[4][5]։
↑Who Was Who in the Theatre: 1912-1976 compiled from editions originally published annually by John Parker; 1976 edition published by Gale Research Company