Հացենի սիրիական
Հացենի սիրիական | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Fraxinus syriaca
Boiss
|
Հացենի սիրիական (լատին․՝ Fraxinus syriaca), ձիթազգիների ընտանիքի, հացենի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր ծառ է՝ 10-15 մ բարձրությամբ։ Ճյուղերը դեպի վեր են ուղղված։ Ընձյուղները գորշամոխրավուն են, հաստ, ծայրերում կլոր, 3-4 անկյունանի, սպիտակ ոսպնյտկներով։ Բողբոջները գորշ են կամ սևագորշավուն, կարճ, մազմզուկապատ։ Տերևները կարճացած պտղատու ճյուղերի վրա դասավորված են օղակաձև, երբեմն՝ 3-ական, հոռաշիվերի վրա հակադիր են, կազմված 3-7 տերևիկներից, որոնք երկարավուն ձվաձև են կամ նեղ էլիպսաձև, 3-6 սմ երկարությամբ և 2-2,5 սմ լայնությամբ, ձգված-սրածայր գագաթով, սեպաձև հիմքով, անհավասար խոշորաատամնաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, կաշվեկերպ։ Թևապտուղները երկարավուն էլիպսաձև են, 2-4 սմ երկարությամբ և 0,7-1,4 սմ լայնությամբ, բթավուն կամ վասիկավոր գագաթով, հաճախ սռնակի մնացորդներով։ Ընկուզիկը թևապտղի կեսից երկար է։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Միջին Ասիայում, Թուրքմենիայի լեռներում, Փոքր Ասիայում։ Չափազանց երաշտադիմացկուն է, դիմանում է հողի աղիությանը։ Ենթադրվում է, որ տարածված է նաև Հայաստանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 241։
|