Հարություն Հովհաննիսյան (բժիշկ)
Արտաքին տեսք
Հարություն Հովհաննիսյան Հարություն Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1822 |
Ծննդավայր | Ջուղա |
Մահացել է | 1886 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան |
Երկեր | «Բորժոմը և բնական աղբյուրները» |
Մասնագիտություն | բժիշկ |
Հարություն Հովհաննիսյան (1822, Ջուղա - 1886), հայ բժիշկ և հասարակական գործիչ[1]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Հովհաննիսյանը ծնվել է Երնջակի Ջուղա քաղաքում։ Նա հասարակական և քաղաքական գործիչ Աբգար Հովհաննիսյանի հայրն է։ Ընդունվել և ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Գերմանացի ուսուցիչ Շլեյխերի օգնությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկական համալսարանը[1]։
1842 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և տեղի բժշկական համալսարանում գործունեություն ծավալել։
Տիրապետել է գերմաներենին, հունարենին, լատիներենին և ռուսերենին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 280 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։