Հարկադրական եղանակ
Արտաքին տեսք
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն[1]։
Հարկադրական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ հարկադրական ապառնի և հարկադրական անցյալ։
Հարկադրական եղանակի ապառնիի և անցյալի բայաձևերը կազմվում են ըղձական եղանակի համապատասխան ձևերից, որոնց սկզբում ավելանում է պիտի (պետք է) եղանակիչը։ Օրինակ՝
Հարկադրական ապառնի՝
պիտի (պետք է) տեսնեմ պիտի (պետք է) տեսնենք պիտի (պետք է) տեսնես պիտի (պետք է) տեսնեք պիտի (պետք է) տեսնի պիտի (պետք է) տեսնեն
Հարկադրական անցյալ՝
պիտի (պետք է) տեսնեի պիտի (պետք է) տեսնեինք պիտի (պետք է) տեսնեիր պիտի (պետք է) տեսնեիք պիտի (պետք է) տեսներ պիտի (պետք է) տեսնեին
Հարկադրականի ապառնի ժամանակը ցույց է տալիս մի գործողություն, որ խոսողի ներկայացմամբ անհրաժեշտաբար պիտի կատարվի խոսելու պահից հետո.
Աշուղ Սայաթ-Նովի նման ես երգ ու տաղ պիտի ասեմ... (Ե. Չարենց)
Հարկադրականի անցյալ ժամանակը ցույց է տալիս մի գործողություն, որ հարկադրաբար կատարելի էր մի անցյալ ժամանակակետում.
Նրան պիտի հանձներ իր բոլոր գործերը... (Շիրվանզադե)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|