Jump to content

Հաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաս, հարկ հին և միջնադարյան Հայաստանում։ Սկզբնապես հաս կոչվել են դրամական և բնամթերային ուղղակի հարկերը։ Սկզբնաղբյուրներում հիշվում է իբրև միանվագ անձնական դրամական տուրք, հողային եկամտահարկ կամ տուրք պատերազմական ավարից։ Եկեղեցական հարկային համակարգում հասը հոգևորականությանը տրվող տուրք էր, տասանորդ։ Ըստ ուսումնասիրողների՝ հասը Արշակունիների ժամանակ գլխահարկ (ծխահարկ) էր, իսկ արաբական տիրապետության, Բագրատունիների թագավորության և հետագա ժամանակաշրջանում՝ հողահարկ (Հակոբ Մանանդյան), վաղ միջնադարում հաստ հողահարկ էր (Նիկողայոս Ադոնց, Թ. Ավդալբեգյան), որը կազմել է բերքի 1/3, 1/4, 1/5 կամ 1/6 մասը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։