Հանրախանութի ցուցափեղկի ետևում
Հանրախանութի ցուցափեղկի ետևում ռուս.՝ За витриной универмага | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1955 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սամսոն Սամսոնով[1] |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Քափլեր |
Դերակատարներ | Իվան Դմիտրիև, Նատալյա Մեդվեդևա, Օլեգ Անոֆրիև, Միքայելա Դրոզդովսկայա, Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով և Սվետլանա Դրուժինինա |
Օպերատոր | Ֆեոդոր Դոբրոնրավով և Վլադիմիր Մոնախով |
Երաժշտություն | Ալեքսանդր Ցֆասման |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 88 րոպե |
«Հանրախանութի ցուցափեղկի ետևում» ռուս.՝ «За витриной универмага», խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է կինոռեժիսոր Սամսոն Սամսոնովը 1955 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարի ֆաբրիկան աշխատում է հոսընթացի եղանակով, այդ թվում՝ արտադրում է խոտանված արտադրանք՝ այն մատակարարելով հանրախանութ։ Հանրախանութի պատրաստի զգեստի բաժանմունքի վարիչ Միխայիլ Իվանովիչ Կռիլովը կոնֆլիկտ է սկսում կարի ֆաբրիկայի տնօրեն Աննա Անդրեևնա Անդրեևայի հետ։ Սկանդալ է հասունանում։ Սակայն շուտով պատրաստի զգեստի բաժնում պակասություն է հայտնաբերվում։ Աննա Անդրեևնան օգնում է Միխայիլ Իվանովիչին։ Նրանց միջև փոխադարձ համակրանք է առաջանում։ Այդ ընթացքում հանրախանութի երիտասարդ աշխատակիցները կազմակերպում են սեփական հետաքննությունը, որի արդյունքը դառնում է հանցագործների հրոսակների բացահայտումը և Կռիլովի ամբողջական արդարացումը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվան Դմիտրիև – Միխայիլ Իվանովիչ Կռիլով, պատրաստի զգեստի բաժնի վարիչ
- Նատալյա Մեդվեդևա – «Զարյա» կարի ֆաբրիկայի տնօրեն Աննա Անդրեևնա Անդրեևա
- Միքայելա Դրոզդովսկայա – Յուլյա Պետրովա, վաճառող
- Օլեգ Անոֆրիև – Սլավա Սիդորկին, պատրաստի զգեստի բաժնի կոմերիտկազմակերպիչ, վաճառող
- Սվետլանա Դրուժինինա – Սոնյա Բոժկո, վաճառող
- Անատոլի Կուզնեցով – Սեմյոն Նիկոլաևիչ Մալյուտկին, ոստիկանության լեյտենանտ
- Գեորգի Շամշուրին – հանրախանութի տնօրեն Սերգեյ Անտոնովիչ Եֆիմով
- Վալենտինա Դանչևա- Նինա Նիկոլաևնա Սերգեևա
- Բորիս Տենին – Եգոր Պետրովիչ Բոժկո, Սոնյայի հայրը
- Նատալյա Տկաչովա – Գալինա Պետրովնա Բոժկո, Սոնյայի մայրը
- Միխայիլ Տրոյանովսկի – Մարտին Իվանովիչ Մազչենկո, վաճառող-գող
- Վալենտին Մակլաշին[2] – վարորդ, ՃԵԿ խախտող
- Նինա Յակովլևա – տեղեկատու բյուրոյի վարիչ Վերա Իվանովնա Բրիչկինա
- Գեորգի Գեորգիու – Գրիգորի Իլյիչ Մասլով, գող
- Վիկտոր Արկասով – գող, Մազչենկոյի հանցակիցը
- Վասիլի Բոկարև – առևտրի տեսուչ
- Նիկոլայ Գրաբբե- Պետուխով, պետավտոտեսչության աշխատակից
- Նիկիտա Կոնդրատև – Կլիմ Պետրովիչ Կուրոպատկին, հաշվետար
- Բորիս Նովիկով – խուլիգան (լուսագրերում նշված չէ)
- Օլգա Բգան – գնորդ (լուսագրերում նշված չէ)
- Թամարա Յարենկո (Միրոշնիչենկո) – քարտուղարուհու ընկերուհին (լուսագրերում նշված չէ)
- Զինաիդա Սորոչինսկայա – Վարվառա Նիկոլաևնա, կին երեխայի հետ
- Ելենա Ֆետիսենկո – փոքրիկ աղջիկ Լյոլյան Բոժկո-Կռիլովի բնակարանում[3]
- Լեոնիդ Խմարա – ձայն կադրից դուրս (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Սամսոն Սամսոնով
- Սցենարիստներ՝ Ալեքսեյ Կապլեր, Սամսոն Սամսոնով
- Օպերատորներ՝ Ֆեոդոր Դոբրոնրավով, Վլադիմիր Մոնախով
- Նկարիչներ՝ Բորիս Չեբոտարյով, Լեոնիդ Չիբիսով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ցֆասման
- Խորհրդատու՝ Նիկոլայ Ստրոգով, ԳՈՒՄ-ի տնօրեն[3]
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի վերջաբանի մեղեդին ավելի ուշ օգտագործվել է «Երաժշտական կրպակ (ռուս.՝ «Музыкальный киоск») հեռուստածրագրում։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոքննադատ Ռոստիսլավ Յուրենևը կարծում էր, որ ֆիլմը «բոլորովին ծիծաղելի չէ»[4]. «Բարի մտադրություններ կարելի է նկատել Ս. Սամսոնովի՝ Ա. Կապլերի սցենարով նկարահանված «Հանրախանութի ցուցափեղկի ետևում» ֆիլմում։ Սակայն այս ֆիլմը կատակերգություն անվանելը դժվար է, քանի որ այն բոլորովին ծիծաղելի չէր»[5]։ «Ե՛վ «Բարի առավոտ»—ում, և՛ «Հանրախանութի ցուցափեղկի ետևում» ֆիլմում,— գրել է քննադատը,— ռեժիսուրան ավելի թույլ էր, քան դրամատուրգիան, որը նույնպես չէր փայլում հատուկ արժանիքներով»[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0166887/
- ↑ Barin S.U. «Валентин Маклашин». Кино-Театр.РУ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «Тайны советского кино». «За витриной универмага» (2012)
- ↑ Юренев, 1961, էջ 179
- ↑ 5,0 5,1 Юренев, 1964, էջ 477
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Юренев Р.Н. Кинокомедия // Очерки истории советского кино / Под ред. Ю.С. Калашникова, Л.П. Погожевой, Р.Н. Юренева. — М.: Искусство, 1961. — Т. 3. — С. 179. — 778 с.
- Юренев Р.Н. Советская кинокомедия. — М.: Наука, 1964. — С. 477. — 537 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «За витриной универмага» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «За витриной универмага» Արխիվացված 2019-08-20 Wayback Machine в онлайн-кинотеатре на сайте «Мосфильм»
|