Հանգստյան տուն
Հանգստյան տուն, բնակլիմայական և սանիտարահիգիենային բարենպաստ պայմաններ ունեցող վայրերում գործող, բուժման կարիք չունեցող, գործնականում առողջ մարդկանց հանգստի հիմնարկ։
Հանգստյան տների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգստյան տները լինում են կիրակնօրյա (1 և 2-օրյա), ընտանեկան, երիտասարդական, ուսանողական, և այլն, ըստ ժամկետի՝ ամբողջ տարին գործող կամ սեզոնային։ Հանգստյան տներում գործում են բուժկետեր, իսկ խոշորներում՝ նաև մերսման, ֆիզիոթերապիայի, ատամնաբուժական և այլ առանձնասենյակներ։ Հանգստյան տների ռեժիմը հանգստացողների համար ապահովում է օրվա որոշակի ռիթմ, նախատեսում է նրանց առավել երկար մնալը մաքուր օդում (զբոսանքներ, մարմնամարզություն, սպորտ, մակույկով զբոսանք և այլն, ձմռանը՝ դահուկներով ու չմուշկներով սահք և այլն)։ Սնունդը նախատեսված է հատուկ սննդակարգի կարիք չունեցող, առողջ մարդկանց համար։
Հայաստանի հանգստյան տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանգստյան տներ են գործում Արզականում («Ոսկե գետակ», «Հանգստի աշխարհ»), Դիլիջանում («Հաղարծին», «Կոմպոզիտորների տուն», «Լեռնային Հայաստան», «Մուշ», «Կինոգործիչների տուն», «Լոռի»), Սևանի ավազանում («Հարսնաքար», «Նաիրի», «Ծովարծիվ», «Արևշատ», «Նկարիչների տուն», «Գրողների տուն» «Դրախտ», «Սևան-2» և «Մարտունի»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 217)։ |