Հանգույց (բուսաբանություն)
Appearance
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանգույց (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Eschenstammjung2.jpg/220px-Eschenstammjung2.jpg)
Հանգույց, բույսերի, ընձյուղի առանցքի մաս, որի վրա գոյանում են տերևը, բողբոջը, երբեմն նաև հավելյալ արմատները։ Հանգույցները միմյանցից բաժանվում են միջհանգույցներով։ Ըստ հանգույցների հեռավորության տարբերում են կարճացած և երկարացած ընձյուղներ։ Հանգույցի անատոմիական կառուցվածքը կախված է տերևադասավորության ձևից, տերևում պրոկամբիումային խրձերի թվից և նրանց հանգույցների մեջ մտնելու բնույթից։ Տարբեր տեսակի բույսերի ընձյուղի հանգույց ի կազմությունը կարգաբանական հատկանիշ է։ Տարբերում են լրիվ կամ փակ և ոչ լրիվ կամ բաց հանգույցների տեսակներ[1]։
Երկու հանգույցների միջև եղած տարածությունն անվանվում է միջհանգույց[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 217)։ ![]() |
|