Հանգիստ հանգրվան (վեպ)
Հանգիստ հանգրվան Safe Heaven | |
---|---|
Հեղինակ | Նիկոլաս Սփարքս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Southport? |
Նախորդ | The Last Song? |
Հաջորդ | Լավագույնն ինձանում |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Գրանդ Սենթրալ Փաբլիշինգ |
Հրատարակման տարեթիվ | 2010 և հուլիս 2011 |
Հանգիստ հանգրվան ֆենտեզի ժանրի սիրավեպ է, որի հեղինակն է ամերիկացի վիպասան Նիկոլաս Սփարքսը։ Այն հրատարակվել է 2010 թվականին։ Ըստ Վորլդքեթի գիրքը պահվում է 2242 գրադարաններում[1] :
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրինը փախչում է իր վրա բռնություն կիրառող, հարբեցող ամուսնուց՝ Քևինից, վերցնում է այլ ինքնություն և փոխում է իր անունը Քեթի անունով։ Նա ժամանում է Սաութփորթ, Հյուսիսային Կառոլինա։ Գտնելով աշխատանք ծովամթերքի ռեստորանում՝ նա ընկերանում է իր հարևանի՝ Ջոյի հետ, և ծանոթանում է քաղաքի ընդհանուր խանութի սեփաանատիրոջ՝ Ալեքսի հետ։
Քեթիին հետաքրքրվում է Ալեքսով, ով երկու երեխաներ ունեցող այրի տղամարդ է։ Ալեքսի և Քեթիի հարաբերությունները սկսում են կրել ռոմանտիկ բնույթ, որը խրախուսվում է Ջոյի կողմից։ Ալեքսի նախկին աշխատաքը սովորեցրել է նրան ճանաչել բռնության ենթարկված զոհի նշանները։ Քեթին պատմում է Ալեքսին իր անցյալի մասին, ով ցանկանում է իմանալ, թե նա ինչու չի դիմել ոստիականություն օգնության համար։ Քեթին բացատրում է, որ Քևինն ինքը ոստիկանության խուզարկու է:Քեթին փախչել է ամուսնու վիրավորանքներից, քանի որ ինքը գիտեր, որ նա կսպաներ իրեն, եթե իմանար նրա տեղը։ Նրա մահացած ինքությունը հիմնված է հարևանուհու մահացած դստեր վրա, ով նման էր իրեն։
Քևինը կատաղած է իր կնոջ վրա իրեն լքելու համար և խմում է ավելի շատ իր ցավը բթացնելու համար։ Նա իմանում է Էրինի նոր իքնության մասին և սկսում է փնտրել նրան։ Քևինը ժամանում է Սաութփորթ, այն ժամանակ, երբ Քեթին հոգ էր տանում Ալեքսի երեխաների մասին։ Քևինը հրկիզում է տունըէ մտածելով որ կսպանի և՛ Քեթիին, և՛ Ալեքսին:Նա կռվում է Քևինի հետ, և երեխաները փախչում են։ Ալեքսը վերադառնում է տուն, գտնում է իր երեխաներին և նրանց տանում է Քեյթի տուն՝ մտածելով որ այտեղ նրանք կլինեն ապահով։ Նա վերադառում է հրդեհի վայրը և տեսնում է, որ Քևինը փորձում է վնասել Քեթիին։ Հուսահատված, Ալեքսը մեքենան վարում է դեպի Քևինը, ով հրացանով կրակում է նրա վրա։ Մեքենան հարվածում է Քևինին՝ կոտրելով նրա ձեռքը և զինաթափ անելով նրան:Քեթին ետ է ստանում Քևինի հրացանը, և նա և Ալեքսը միավորվում են։ Քևինը այնուամենայնիվ ի վիճակի է լինում հեռանալ։ Նա գնում է Քեթիի տուն։ Երբ Քեթին իմանում է, որ Ալեքսը թողել է երեխաներին իր տանը, նա սարսափում է՝ իմանալով, որ Քևինը կորոնի իրեն հենց իր տանը՝ երեխաների կյանքը դնելով վտանգի տակ։ Երբ նրանք հասնում են Քեթիի տուն, Քևինը լինգ ձեռքին հարձակվում է Աեքսի վրա։ Քևինը պատրաստվում է կրակել և սպանե Քեթիին, բայց երբ նա կրակում է, փամփուշտը դիպչում է Քևինի փորին և նա մահանում է Քեթիի աչքի առաջ։
Ալեքսին տրվել է մի փակ նամակ իր մահացած կնոջից՝ Քարլիից։ Իրենց վնասվածքներից ապաքիվելուց հետո, Ալեքս և Քեթին տեղադրում են չրկիզվող ահարանը այրված տան մոխիրների մեջ։ Նա տալիս է Քեթիին փակ նամակը, որպեսզի նա կարդա։ Նա գնում է տուն նամակը կարդալու և ցնցվում է տեսնելով, որ Ջոյի տունը այնպիսի տեսք ուներ, կարծես թե ոչ ոք երբևէ չէր ապրել այդտեղ։ Զարմացած, նա սկսում է մտածել, որ Ջոն եղել է իր երևակայության արդյուքը։ Նամակը կարդալուց հետո, Քեթին գիտակցում ՝, որ այն գրված է Աեքսի մահացած կնոջ՝ Քարլի Ջոյի կողմից, ում ընկերներն անվանում էին «Ջո»:Քեթին գիտակցում է, որ իր ընկեր Ջոն իրականում Քարլիի ոգին էր։ Նամակում Քարլի Ջոն խնդրում է Քեթիին հոգ տանել Ալեքսի և երեխաների մասին։ Նամակը կարդալուց հետո Քեթին տեսնում է լույս իր հարևանի տանը և Ջոն կանգնած պատուհանի մոտ հրաժեշտ է տալիս։ Հաջորդ անգամ երբ նա հայացք է գցեմ Ջոյի տանը, այն մութ է և նորինց վերադարձել է այն տեսքին, որ ոչ ոք չի ապրել այդ տանը տարիներ շարունակ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգիստ հանգրվան վեպի հիման վրա նկարահանել է Հանգիստ հանգրվան ֆիլմը 2013 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն էր Լասե Հալսթրոումը։ Գլխավոր դերերը մարմնավորում են Ջոշ Դյուամելը Ալեքսի դերում, Ջուլիաննա Հաֆը Քեթիի դերում, Կոբի Սմոլդերսը, Դևիդ Լայոնսը Քևինի դերում և Կոբի Սմոլդերսը Ջոյի դերում[2] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ WorldCat item record
- ↑ «Safe Haven». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.