Հան Մյոնսուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հան Մյոնսուկ
 
Կուսակցություն՝ Democratic Party?
Կրթություն՝ Ewha Womans University? և Chungshin Girls' High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր մարտի 24, 1944(1944-03-24)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Փհենյան, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա
Քաղաքացիություն  Հարավային Կորեա
Ամուսին Park Jung-sun?
 
Ինքնագիր Изображение автографа

Հան Մյոնսուկ (կոր.՝ 한명숙, 韓明淑; մարտի 24, 1944(1944-03-24)[1], Փհենյան, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա), կորեացի քաղաքական գործիչ, Կորեայի Հանրապետության 37-րդ վարչապետը։ Նա համարվում է Կորեայի պատմության մեջ առաջին կին վարչապետը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան Մյոնսուկը ծնվել է 1944 թվականի մարտի 24-ին Փհենյանում։ 1950 թվականին Կորեական պատերազմի ժամանակ ընտանիքքի հետ փախել է Հարավային Կորեա։ Իհվայի կանանց համալսարանում սովորել է ֆրանսերեն լեզու և գրականություն։

2000-2008 թվականներին Կորեայի Ազգային ժողովում Միացյալ նոր ժողովրդավարական կուսակցությունից եղել է պատգամավոր։

2001-2003 թվականներին եղել է գենդերային հավասարության հարցերի նախարար։

2003-2004 թվականներին եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարար։

2006 թվականի ապրիլի 20-ին գլխավորել է կառավարությունը։ Վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2007 թվականի մարտի 7-ին և հայտնել է, որ իր թեկնածությունը քվեարկության է դնելու նախագահի պաշտոնում, սակայն թեկնածուի ներկուսակցական ընտրությունները նրա համար անհաջող ընթացան։

2008 թվականին առաջադրվել է խորհրդարանում, բայց չի ընտրվել։ Այնուամենայնիվ, 2012 թվականի հունվարին ընտրվել է Միացյալ Ժողովրդավարական կուսակցության գլխավոր ընդդիմադիր առաջնորդ, որտեղ հաղթել է ապրիլի խորհրդարանական ընտրություններում և դարձել խորհրդարանի պատգամավոր։ Սակայն ՄԺԿ-ին չհաջողվեց հաղթել կառավարող «Սենուրի» կուսակցությանը, և Հան Մյոնսուկը 2012 թվականի ապրիլ ամսին հրաժարական տվեց կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. South Korea Nominates First Female Prime Minister The New York Times(անգլ.)