Հայրո Ուլկինակու
Հայրո Ուլկինակու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Ուլցին, Չեռնոգորիա |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Պրիշտինայի համալսարան և Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Հայրո Ուլկինակու (Hajro Ulqinaku, ապրիլի 3, 1938, Ուլցին, Չեռնոգորիա), Չեռնոգորիայում ապրող ալբան գրող[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրո Ուլկինակուն ծնվել է 1938 թվականի մայիսի 3-ին Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում, ալբանական ընտանիքում։ Ծննդավայրում տարրական ու միջնակարգ դպրոցներն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել է Կոսովոյի մայրաքաղաքի՝ Պրիշտինայի համալսարանում։ Սովորել է նաև Բելգրադի համալսարանի ալբանական գրականության ու լեզվի բաժնում։ Այնուհետև երկար տարիներ մանկավարժական աշխատանք է կատարել Չեռնոգորիայում և Կոսովոյում։ 1967 թվականից անցել է ժուռնալիստական աշխատանքի Պրիշտինայի ռադիոհողորդումների խմբագրությունում։ 1990 թվականի հուլիսի 5-ին նշանակվել է Պրիշտինայի հեռուստատեսության մանկական ծրագրերի խմբագիր։ Բացի այդ, նա եղել է Zgjimi, GEP, Pionieri, Fati և Okarina ամսագրերի խմբագրական կոլեգիաների, Կոսովոյի գրողների և ժուռնալիստների լիգաների, Չեռնոգորիայի ալբան ստեղծագործողներ միության անդամ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրո Ուլկինակուն հիմնականում արձակ ու չափածո ստեղծագործություններ է գրել մանուկների համար։ Հեղինակել է նաև մի քանի պիես, որոնցից հիշատակության է արժանի հատկապես Tërë bota Kosovë! («Կոսովոն մի ամբողջ աշխարհ է») դրաման։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fëmijët e detit
- Margaritarët e zinj
- Çelësi i artë
- Kolovajza e florinjtë e Hënës
- Mbrëmje pulëbardhash
- Fëmijëria në bregdet
- Gjiri i Shpresës
- Ligji i detit
- Ani, Ben, Ani
- Bukuria e detit
- Panorama e detit
- Thesari i piratëve
- Pëllumbat në antenë
- Mos qaj Kestrina
- Barka me vela
- Limani i Qetësisë
- Lulekuqet mbi banka
- Ishulli i Gjelbër
- Libri për detin 6 + 1[2][3]
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tërë bota Kosovë!
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Deti, detarët e Ulqinit
- Detarë, peshkatarë, ulqinakë
- Detaria, detarë, dokumente
- Libri për Ulqinin dhe ulqinakët
- Glosar
- Thesar popullor[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hajro Ulqinaku».
- ↑ «Perurimi i librit ULQIN, TI KALA - Hajro Ulqinaku». 2011 թ․ հունիսի 16.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Hajro Ulqinaku dhe obsesioni për detin». 2013 թ․ մայիսի 25.
|