Հայոց ցեղասպանության հուշարձան (Ստեփանակերտ)
Հայոց ցեղասպանության հուշարձան | |
---|---|
Հայոց ցեղասպանության նվիրված հուշարձան Ստեփանակերտում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Արցախ |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, «Զանգակատուն», Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի զինվորական պանթեոնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականին Ստեփանակերտ քաղաքում։
«Զանգակատունը» կառուցվել է Սզնեքի սպիտակ մարմարով։ Հայկական ավանդական ճարտարապետական լուծումներով կառուցված երկաստիճան գմբեթով զանգակատունը ունի 18 մետր բարձրություն և պսակված է 9 մետր բարձրությամբ խաչով[1]։
«Զանգակատուն» կառուցելու գաղափարը խորհրդանշական է։ Գաղափարը ներկայացնելիս հուշարձանի ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանն ոգեշնչվել է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, վերընթերցել մի քանի անգամ ու հասկացել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար պետք է կառուցել «անլռելի» զանգակատուն[2]։
Զանգակատան հիմքում Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ցեղասպանության նահատակների մասունքների զետեղման կարգ է կատարել։ Մասունքները բերվել են Դեր Զորից[3]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետներ՝ Վլադիմիր և Միքայել Սարգսյաններ
- Նախագծի համահեղինակ՝ Միքայել Սարգսյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայոց ցեղասպանության նոր հուշարձանը՝ Սպիտակ զանգակատունը՝ Ստեփանակերտում
- ↑ Մարտի վերջին Ստեփանակերտում վեր կխոյանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Զանգակատունը
- ↑ «Ստեփանակերտի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կկանգնեցվի». Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 2018-08-19-ին.