Հայոց ցեղասպանության հուշարձան (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան
Հայոց ցեղասպանության նվիրված հուշարձան Ստեփանակերտում
Տեսակհուշարձան
Երկիր Արցախ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, «Զանգակատուն», Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի զինվորական պանթեոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականին Ստեփանակերտ քաղաքում։

«Զանգակատունը» կառուցվել է Սզնեքի սպիտակ մարմարով։ Հայկական ավանդական ճարտարապետական լուծումներով կառուցված երկաստիճան գմբեթով զանգակատունը ունի 18 մետր բարձրություն և պսակված է 9 մետր բարձրությամբ խաչով[1]։

«Զանգակատուն» կառուցելու գաղափարը խորհրդանշական է։ Գաղափարը ներկայացնելիս հուշարձանի ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանն ոգեշնչվել է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, վերընթերցել մի քանի անգամ ու հասկացել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար պետք է կառուցել «անլռելի» զանգակատուն[2]։

Զանգակատան հիմքում Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ցեղասպանության նահատակների մասունքների զետեղման կարգ է կատարել։ Մասունքները բերվել են Դեր Զորից[3]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետներ՝ Վլադիմիր և Միքայել Սարգսյաններ
  • Նախագծի համահեղինակ՝ Միքայել Սարգսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]