Հայկական բժշկական գիտական միություն
Հայկական բժշկական գիտական միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Հապավում | ՀԲԳՄ |
Հիմնադրված | 2015 մարտի 1 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան |
Պաշտ. լեզու(ներ) | հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Ղեկավար | Հասմիկ Ահարոնյան |
Վերադաս կազմակերպություն | ՄՀԵԱ |
Կամավորներ | 100-110 ուսանող, 19 բժիշկ |
Հայկական բժշկական գիտական միություն, ՀԲԳՄ (ռուս.՝ Армянское медицинское научное сообщество, АМНС), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գործող հայկական բժշկական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության ղեկավարն է մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանը։
Միությունը հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների, օրդինատորների/ինտերնների, բժիշկների միավորման հարթակ։ Կազմակերպության օգնությամբ ուսանողները վարժեցնում են իրենց պրակտիկ հմտությունները և կատարելագործում են տեսական գիելիքները։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության նպատակներն են.
- Հայ երիտասարդության միավորումը՝ մասնագիտական սկզբունքի հիման վրա։
- Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող հայ երիտասարդության ընդհանուր բժշկական կոմպետենտության բարձրացումը,
- Կայացած մասնագետների միավորումը՝ փորձի փոխանակման, մշտական մասնագիտական ինքնազարգացման և մանկավարժական հմտությունների բարձրացման նպատակով
Խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության խնդիրներն են.
- Բժշկության մեջ գոյություն ունեցող ուղղություններին ծանոթանալը,
- Հետաքրքրող մասնագիտությունների հիման վրա խմբակների ստեղծում,
- Պրակտիկ հմտությունների տարածում, այդ թվում.
- Հերթապահություններ մասնագետների հետ,
- Ընթերակայում,
- Լեքցիաների անցկացում,
- Բանավեճի ակումբների անցկացում։
- Բժշկական շտապ օգնության ցուցաբերման մաստեր կլասերի անցկացում,
- Մասնագետների օգնությամբ գիտական ուսումնասիրությունների զարգացում,
- Ստաժավորումներ Հայաստանի հիվանդանոցներում։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը գլխավորում է մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանը, ինչպես նաև գործում է կազմակերպչական հանձնաժողովը, որի մեջ մտնում է 5 անդամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականի մարտի 1-ին։
2017 թվականի օգոստոսի 15-25-ին ՀԲԳՄ անդամների՝ Ռուսաստանի Դաշնության համալսարանների ուսանողների և առաջատար կլինիկաների մասնագետների կողմից Արցախ կազմակերպած գործնական այցի ընթացքում Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություներում կազմակերպվել է «Բաց դռների օր»[1][2]։ Բացի այդ, ՀԲԳՄ մասնագետները հանդես են եկել նաև դասախաոսություններով, որոնք վերաբերվում են մանկաբուժության և վիրաբուժության արդի մոտեցումներին[1]։ Արցախի բուժհաստատություներում աշխատանքը սկսելուց առաջ, 2017 թվականի օգոստոսի 14-ին ՀԲԳՄ անդամները կազմակերպության ղեկավար, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանի գլխավորությամբ հանդիպել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանին[1][3]
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը ունի հետևյալ գործող ուղղությունները.
- Ներքին հիվանդությունների ներածություն,
- Պաթոլոգիական ֆիզիոլոգիա,
- Թերապիա,
- Սրտաբանություն,
- Մանկաբուժություն,
- Վիրաբուժություն,
- Սրտավիրաբուժություն,
- Պլաստիկ վիրաբուժություն,
- Անոթային վիրաբուժություն,
- Ակնաբուժություն,
- Ատամնաբուժություն,
- Էնդոկրինոլոգիա,
- Նյարդաբանություն,
- Օթորինոլարինգոլոգիա,
- ՈՒՁՀ դիագնոստիկան մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ,
- Մաշկաբանություն, գեղարարաբանություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիա
- Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես
- Վիվա. Հայաստանի բժիշկներ և կամավորներ