Հայկազյան ազգային վարժարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Հայկազյան ազգային վարժարան, հայկական կրթական հաստատություն Հալեպում (Սիրիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է 1850-ական թվականներին, Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու բակում։ 1876 թվականից կոչվել է Ներսեսյան, 1919 թվականից՝ Հայկազյան։
Ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ բարձրագույն նախակրթարան է։ Աղջիկների (տնօրենուհի՝ օրիորդ Ֆ․ Տեր-Հակոբյան) և տղաների (տնօրեն՝ պարոն Հ․ Հակոբյան) բաժինները տեղավորված են առանձին, տարբեր թաղամասերում։ Հայկազյան ազգային վարժարանն առաջնորդվում է սիրիական պետական ուսումնական ծրագրով։ Ուսուցումն արաբերեն է․ մայրենի լեզվով ավանդվում են հայոց լեզու և կրոն։
Պահվում է աշակերտների կրթավարձով, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության և բարեգործական այլ կազմակերպությունների հատկացումներով։ Տարեկան ունենում է 80-100 շրջանավարտ։ Սերտ կապերի մեջ է Հայաստանի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, ձեռնարկներ, պարբերականներ և այլ գրականություն։
Աշակերտների ընդհանուր թվաքանակը (արական, իգական և մանկապարտեզ) 1999 թվականին եղել է 1060։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 168)։ |