Հայկ Տեր-Ղազարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Տեր-Ղազարյան | |
---|---|
Ի ծնե | Հայկ Ալեքսանի Տեր-Ղազարյան |
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայկ Ալեքսանի Տեր-Ղազարյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Իր ծաղրանկարներով ակտիվորեն հանդես է եկել «Ոզնի» ամսագրի էջերում։ Գործերից են՝ «Այս աստղերը մերն են», «Երեկ և այսօր» շարքը։ Նկարազարդել է «Սուրի և Սամի արկածները», «Անհայտ մարդիկ», «Պճնամոլ նապաստակը», «Եգիպտոս», «Ո՞վ է մեղավորը», «Մրգահանդես», «Խաղալիքների արկածները» գրքերը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան