Հայկ Տեր-Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Տեր-Ղազարյան
Ի ծնեՀայկ Ալեքսանի Տեր-Ղազարյան
Ծնվել է1924
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Հայկ Ալեքսանի Տեր-Ղազարյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Իր ծաղրանկարներով ակտիվորեն հանդես է եկել «Ոզնի» ամսագրի էջերում։ Գործերից են՝ «Այս աստղերը մերն են», «Երեկ և այսօր» շարքը։ Նկարազարդել է «Սուրի և Սամի արկածները», «Անհայտ մարդիկ», «Պճնամոլ նապաստակը», «Եգիպտոս», «Ո՞վ է մեղավորը», «Մրգահանդես», «Խաղալիքների արկածները» գրքերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան