Հայկ Մկրտչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1989 (34 տարեկան) | |||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||
Դիրք | Հարձակվող | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հայկ Մկրտչյան (նոյեմբերի 5, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող երևանյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կիլիկիա» ֆուտբոլային ակումբում Հայկը հայտնվել է պատանեկան հասակում։ Սակայն 18 տարեկան հասակում իրեն լավ է դրսևորել՝ մրցաշրջանը հարթ անցկացնելով։ Առաջնությունում անցկացրած 28 խաղերից Հայկը մասնակցել է 26-ին։ Վիճակագրության առումով հաջորդ մրցաշրջանը ավելի լավ էր․ 27 խաղ և 2 խփված գնդակ (2007 թվականին 1 գնդակ), այդ նույն առաջնության 28 խաղաշրջաններում։ Սակայն դեռևս երիտասարդ տաղանդին ոչ մի կերպ չի հաջողվում հարձակողական գործողությունները ավարտին հասցնել։ Այնուամենայնիվ դա չի խանգարում Մկրտչյանին հաստատուն դաշտ դուրս գալ ։
2011 թվականի սկզբին «Կիլիկիայի» ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պաշտոնական նամակ է ուղարկում՝ տեղեկացնելով, որ ակումբը ֆինանսական պատճառներով կազմալուծվում է և չի կարող մասնակցել 2011 թվականի Հայաստանի առաջնությանը[1]։ Փետրվարի 13-ին ՀՖՖ պաշտոնական որոշում է ընդունում «Կիլիկիային» հեռացնել ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր ֆուտբոլային խաղաշրջաններից։ Այսպիսով ակումբը դադարեցնում է իր գործունեությունը[2]։ Մկրտչյանը ստիպված էր նոր ակումբ որոնել։ Խաղացողը հայտվում է իր նախկին մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի տեսադաշտում։ «Կիլիկիայի» գործընկեր Արմեն Խաչատրյանի հետ միասին Մկրտչյանը տեղափոխվում է «Գանձասար» ֆուտբոլային ակումբ[3]։ Նույն տարվա ամռանը հիմնական կազմի մեջ չներառվելու պատճառով լքում է ակումբը։
Մեկ տարի անց Մկրտչյանը պայմանագիր է ստորագրում «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ, ուր նա տեղափոխվում է գլխավոր մարզչի՝ Խաշմանյանի հետ երկար ժամանակով համագործակցելու։ Մկրտչյանի հետ միաժամանակ ակումբ են գալիս Գևորգ Նռանյանը և Արսեն Պետրոսյանը[4]։
Արդյունքների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականի նոյեմբերի 5․-ի դրությամբ
Ակումբ | Սեզոն | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կիլիկիա | 2007 | 25 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 1 |
2008 | 27 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 31 | 2 | |
2009 | 20 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 22 | 1 | |
2010 | 19 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 20 | 1 | |
Всего | 91 | 5 | 7 | 0 | 0 | 0 | 98 | 5 | |
Գանձասար | 2011 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Ընդամենը | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Արարատ(Երևան) | 2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ողջ կարիերայի ընթացքում | 95 | 5 | 7 | 0 | 0 | 0 | 102 | 5 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գանձասար»
- 2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Тренер «Киликии» пока надеется...» (ռուսերեն). Armsport.am. 26.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 12.2.2011-ին.
- ↑ «Официально: «Киликия» снята с соревнований» (ռուսերեն). Armsport.am. 31.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 12.2.2011-ին.
- ↑ «Два футболиста «Киликии» вернулись к бывшему тренеру» (ռուսերեն). Armsport.am. 1.2.2011. Վերցված է 12.2.2011-ին.
- ↑ «Арсен Петросян продолжит карьеру в «Арарате»» (ռուսերեն). Armfootball.com. 17.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 20.07.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте ФФА (ռուս.)
- Профиль на footballdatabase.eu (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)