Հայլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայլանդ պարողները

Հայլանդ (անգլ.՝ Highland dance), Շոտլանդիայի գելական լեռներում առաջացած ժողովրդական շոտլանդական պար։ Հայլանդ պարը ստացել է իր ժամանակակից ձևը 19-20-րդ դարերի ընթացքում լեռնական մեծ պարկապզուկով ուղեկցված այսպես կոչված լեռնականների խաղերի ժամանակ։ Հայլանդ պարողները հագնում էին գիլլեր կոչվող հատուկ կոշիկ։ Հայլանդ պարը դրսից մեծ ազդեցության է ենթարկվել։ Օրինակ, 19-րդ դարից սկսած հայլանդի վրա ազդել է պարային մրցույթների դատավորների և հովանավորների քաղաքային էսթետիկան, իռլանդական պարերը և բալետը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]