Հայ օգնության միության Ատրպատականի մասնաճյուղ
Հայ օգնության միության Ատրպատականի մասնաճյուղ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Իրան |
Հիմնադրված | 1915 |
Գլխադասային գրասենյակ | Թավրիզ, Իրան |
Հայ օգնության միության (ՀՕՄ) Ատրպատականի մասնաճյուղ, հիմնվել է 1915-ին, Թավրիզում՝ «Ատրպատականի Կարմիր խաչ» անունով։ Նպատակն էր աջակցել պատերազմի ժամանակ վիրավորված հայ զինվորներին, իսկ պատերազմից հետո օգնել գաղթականներին իրենց բնակավայրերում հաստատվելուն։ 1926-ին միացել է ԱՄՆ-ի «Հայ Կարմիր խաչ» կենտրոնին և դարձել նրա մասնաճյուղը։ 1944-ից՝ ՀՕՄ։ Միությունը լայն գործունեություն է ծավալել 1930-ին Սալմաստի երկրաշարժից տուժած հայերին օգնելու համար։ 1936-ին, հայկական դպրոցների փակումից հետո, հայ մանուկների համար կազմակերպել է մայրենի լեզվի դասընթացներ։ 1947—48-ին հիմնել է մանկապարտեզ և 4-ժամյա դպրոց։ Մինչև Ատրպատականի հայկական դպրոցների վերաբացումը (1956) զբաղվել է կրթական, բարեգործական աշխատանքներով։ 1941—46-ին նյութական օգնություն է ուղարկել Հայաստան։ Միության հիմնադիրներից և ակտիվ գործիչներից էին՝ Հեղինե Հակոբյանը, Աստղիկ Ավթանդիլյանը, Աստղիկ Հակոբյանը, Մարի Մաթևոսյանը, Սրբուհի Սեթխանյանը և ուրիշներ։