Համլետ Նահատակյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Համազասպի Նահատակյան (Հ.Նահատակյան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համլետ Նահատակյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Ախալքալաք, Դիլիսկա |
Մասնագիտություն | մանկավարժ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զավակներ | մեկ դուստր, երկու որդի |
Hamlet Nahatakyan Վիքիպահեստում |
Համլետ Համազասպի Նահատակյան (սեպտեմբերի 16, 1938, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկավարժ, Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ, Ներսիսյան վարժարանի հիմնադիր, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 16-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում՝ մանկավարժի ընտանիքում։ Փոքր տարիքից զրկվել է ծնողներից։
Նախնական կրթությունը ստացել է Դիլիսկա գյուղում, այնուհետև կրթությունը շարունակել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։
1960 թվականին ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1962-1970 թվականներին աշխատել է Դիլիսկայի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1970 թվականին տեղափոխվել է Հայաստան և մինչև 1991 թվականը աշխատել է Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
1983 թվականին ստացել է մեթոդիստ ուսուցչի կոչում։ 1987 թվականին Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում է ստացել։
1983-1991 թվականները ղեկավարել է Հանրապետական առաջավոր փորձի դպրոցը, որտեղ ամեն շաբաթ դասալսումների էին գալիս բազմաթիվ ուսուցիչներ Երևան քաղաքից և հանրապետության տարբեր շրջաններից։ 1991 թվականին Էջմիածնում հիմնադրել է Վաղարշապատի Ներսիսյան վարժարանը[1], որը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է։ Հ. Նահատակյանը որպես վարժարանի տնօրեն աշխատել է 1991 թվականից մինչև 2008 թվականը[2]։
Հ. Նահատակյանը ունի մեկ դուստր և երկու որդի։
1988 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրական պատերազմին։
Առաջին ջոկատներն է տարել Արցախ Էջմիածնից և, տեղավորվելով Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում, կռվել է մինչև պատերազմի վերջը։
Եղել է ՀՀՇ Էջմիածնի նախագահը մինչև 1998 թվականը։ Բազմիցս ելույթներ է ունեցել Ազատության հրապարակում՝ 1988 -1994 թվականներին։ ՀՀ Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հանձնարությամբ անընդհատ Ախալքալաքից զենք ու զինամթերք է տեղափոխել Արցախ, որի մասին Մոսկվայից հաղորդումներ էին հնչում։ Նահատակյանի ջոկատից են եղել գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանը և շատ ուրիշներ։ Էջմիածնից մասնակցող կամավորների թիվը հասնում էր մինչև 630 –ի։ 1991-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահատակյանը գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են տարբեր թերթերում, ամսագրերում, որոնք հիմնականում վերաբերվում եմ հայոց լեզվի ուսուցմանը, ինչպես նաև առանձին գրողներին. Օրինակ՝ «Ագաթանգեղոսը 4-րդ դարի պատմիչ է», «Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության մասին», «Անցնել ազատ տողադարձի» և այլն։ Ունի գիտական հոդվածներ՝ «Նախալեզվական մտածողություն», «Թալես Միլեթացի» (625 – 547 մ.թ.ա.), առանձին գիրք՝ «Գրիգոր Նարեկացու դատավարությունը» (2011թ.) և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ https://www.facebook.com/nersisyanscool/posts/2276731172559843/