Jump to content

Համացանցային խարդախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նիգերիական խարդախության» օրինակ

Ինտերնետային խարդախությունը ( նաև Նիգերիական նամակներ, «խարդախություն 4-1-9», «Նիգերիական խարդախություն», «Աֆրիկյան նամակներ») խաբեության տարածված ձև է, որի ծագումը կապված է Նիգերիայի հետ, իսկ 419 անվանումը՝ Նիգերիայի քրեական օրենսգրքում այդ խաբեությունը պատժող օրենքի հետ։

Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և ինտերնետի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ տվյալ մարդը (պոտենցիալ զոհը) աֆրիկյան որևէ երկրում հսկայական ժառանգություն է ստացել։ Ձեռք բերելով զոհի վստահությունը, հետագայում, իբր թղթերի ձևակերպման փաստաբանական ծառայությունների համար պահանջվում է գումար[1]։ 2002 թվականին Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների տվյալներով այսպիսի խարդախությունների տարեկան եկամուտը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար[2]։

Անգլերեն նամակի օրինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիական նամակի օրինակ, իբր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին դիկտատոր Մոբուտուի նախկին կնոջից (կրճատումներով)։

Dear friend,

I am Mrs. Sese-seko widow of late President Mobutu Sese-seko of Zaire, now known as Democratic Republic of Congo (DRC). I am moved to write you this letter. This was in confidence considering my present circumstance and situation. I escaped along with my husband and two of our sons Alfred and Basher out of Democratic Republic of Congo (DRC) to Abidjan, Cote d’ivoire where my family and I settled, while we later moved to settled in Morroco where my husband later died of cancer disease.
I have deposited the sum Eighteen Million United State Dollars (US$18,000,000,00.) With a security company for safe keeping. What I want you to do is to indicate your interest that you can assist us in receiving the money on our behalf, so that I can introduce you to my son (Alfred) who has the out modalities for the claim of the said funds. I want you to assist in investing this money, but I will not want my identity revealed. I will also want to acquire real/landed properties and stock in multi-national companies and to engage in other safe and non-speculative investments as advise by your good self.
Yours sincerely,
Mrs. Mariam M. Seseseko.

Հայերեն նամակի օրինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցում Պետրոսյան!!!

Ինչպես եք անում? Հուսով եմ, որ լավ է. Ընդ որում, ես շտապում եմ տեղեկացնել ձեզ, որ ես ուղարկել այս նամակը ձեզ համար մեկ ամիս առաջ, բայց ես վստահ չեմ, եթե դուք ունեք այն, որ ես չեմ լսել ձեզ, և դա է պատճառը, թե ինչու եմ կրկնել այն կրկին.

Ի կարճ ներդրման, ես փաստաբան James Eke Յակոբոսի. Eke & Associates. Ես չեմ առաջարկում է դա ձեզ հետ կապված մահվան պարոն Dema Էմիլ Պետրոսյան, ով եղել է իմ հաճախորդը մինչև իր դժբախտ մահից, թողնելով որոշ մեծ գումար $ 13.580,000.00 միլիոն բանկում այստեղ իմ երկրում. Հետո անհաջող փորձերից որոնման իրենց հարազատների այստեղ իմ երկրում, ես որոշեցի դիմել ձեզ.

Ահա իմ կոնտակտային էլփոստի հասցեն. xxxxxxxx@gmail.com Խնդրում ենք պատասխանել ուղղակիորեն ինձ միջոցով իմ անձնական էլեկտրոնային փոստի հասցեն է ավելի մանրամասն տեղեկատվություն և պարզաբանման. Հարգանքներով,
իրավաբան James eke. (Esq.)

Խարդախության զոհերը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 թ. մայիսին Արտաշատի մի բնակիչ, ենթարկվելով աֆրիկյան Տոգո պետությունից եկած նամակին, խարդախության զոհ է դառնում՝ փոխանցելով 250 ԱՄՆ դոլար[3]։

Հետևանքները՝ մահվան ելքով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետային խարդախությունը որոշակի դեպքերում ողբերգական հետևանքներ է ունեցել։

  • 1995-ի հունիսին մի ամերիկացի սպանվել է Լագոսում (Նիգերիա), փորձելով հետ խլել իր կորցրած գումարը[4]։.
  • 2003-ի փետրվարին Չեխիայի մի քաղաքացի սպանվել է նիգերիացի դիվանագետի գնդակից, որին համարում էր խարդախության պատասխանատու[5]։.
  • 2004-ի հունվարին Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, չդիմանալով ստրեսին, ինքնասպանություն է գործել[6]։.
  • 2004-ի դեկտեմբերին Հունաստանի՝ խարդախության զոհ դարձած մի քաղաքացի առևանգվել է և տարվել Հարավային Աֆրիկա։ Պահանջվել է փրկագին, որից հետո, չստանալով այն, ենթարկվել է կտտանքների և սպանվել[7]։.

Գոյություն ունի կազմակերպված պայքար՝ այս խարդախությունների դեմ, նպատակ ունենալով ժամանակ և գումար խլել խարդախներից։ Ըստ տվյալների՝ խարդախությունները կատարվում են հիմնականում աֆրիկյան ինտերնետ-բարերում։ Այսպիսով, կեղծ պատասխաններով զբաղեցնելով խարդախներին, որոնք էլ վճարում են ինտերնետ-սրճարանների գինը։ Ներկայումս այսպիսի կազմակերպություններ կան աշխարհի շատ երկրներում[8]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աֆրիկյան պորտալի հաշվետվություն www.africamasterweb.com Արխիվացված 2007-03-29 Wayback Machine
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2002 թ․ օգոստոսի 2-ին.
  3. [1] Հրապարակ։ Աֆրիկացի աֆերիստները և արտաշատցի ոստիկանները
  4. http://www.sos.state.ms.us/ed_pubs/PressReleases/Articles.asp?prno=1967&search(չաշխատող հղում)
  5. http://www.radio.cz/en/news/37806
  6. http://news.bbc.co.uk/1/hi/england/cambridgeshire/3444307.stm
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
  8. Le Tigre, volume III (juin 2007), Mes amis les cyber-arnaqueurs