Համայնապատկերի ազատություն
Համայնապատկերի ազատություն, հասարակական վայրում գտնվող և հեղինակային իրավունքով պաշպանվող օբյեկտները (շինություններ, քանդակներ և արվեստի այլ գործեր) լուսանկարելու և ազատ տարածելու հնարավորություն։
Համայնապատկերի ազատություն, տարբեր իրավասության հեղինակային իրավունքի օրենքներն են, որոնք թույլ են տալիս հասարակական վայրերում գտնվող կառույցների, քանդակների և ուրիշ արվեստի գործերի լուսանկարներ, վիդեո կամ այլ պատկերներ (օրինակ գեղանկար) ստեղծել առանց խախտելու հեղինակային իրավունքը, որ կարող է առկա լինել այդ գործերում, և հրապարակել այդ պատկերները[1]։ Համայնապատկերի ազատության օրենքները և/կամ հեղինակային իրավունքը սահմանափակող դրույթները նախատեսված են հեղինակային իրավունքը խախտողների՝ այդպիսի պատկերներ ստեղծողների և տարածողների դեմ։ Սա բացառություն է հեղինակային իրավունքի օրենքից, որտեղ հեղինակը բացառիկ իրավունք ունի սեփականացնել ածանցյալ գործերի ստեղծման և տարածման համար։
Օրենքները ողջ աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ երկրներ ունեն հեղինակային իրավունքի շրջանակները սահմանափակող դրույթներ, որպեսզի հստակ թույլատրեն հասարակական վայրերի պատկերների կամ հասարակական վայրերի լուսանկարների պատկերների օգտագործումը։ Սակայն որոշ երկրներ սկզբունքի իրենց մեկնաբանմամբ խստորեն տարբերվում են[1]։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրամիությունը, Հրահանգ 2001/29/EC իր անդամ պետությունների համար նախատեսում է հեղինակային իրավունքի մասին օրենքում ունենալ համայնապատկերի ազատության հոդված, բայց չի պարտադրում[2]։
Գերմանիան՝ 59 հոդվածով[3], Շվեյցարիան՝ 27[4], Միացյալ Թագավորությունը՝ 62[5] և մի շարք այլ երկրներ հեղինակային իրավունքի օրենքներում ունեն Համայնապատկերի ազատություն հոդվածը։
Մյուս կողմից կան նաև այնպիսի Եվրոպական երկրներ, ինչպիսին Իտալիան, որտեղ դեռևս համայնապատկերի ազատություն բացարձակապես չկա։ Իտալիայում չնայած բազմաթիվ պաշտոնական բողոքներին և ազգային նախաձեռնությանը, որ ղեկավարում են փաստաբան Գուիդո Սկորզան և լրագրող Լուկա Սպինելին, հասարակական վայրերի լուսանկարների կրկնօրինակների հրապարակումը արգելված է համաձայն հեղինակային իրավունքի իտալական հին օրենքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Seiler, D.: Gebäudefotografie in der EU – Neues vom Hundertwasserhaus Արխիվացված 2016-06-04 Wayback Machine, in Photopresse 1/2 (2006), p. 16. URL last accessed 2007-09-20.
- ↑ N.N.: Panoramafreiheit Արխիվացված 2015-04-18 Wayback Machine. URl last accessed 2007-09-20. See also Article 5(3)(h) of 2001/29/EC.
- ↑ Seiler, D.: Fotografieren von und in Gebäuden Արխիվացված 2016-05-21 Wayback Machine, in visuell 5/2001, p. 50. See also §59 UrhG (Germany). URLs last accessed 2007-09-20.
- ↑ Rehbinder, M.: Schweizerisches Urheberrecht 3rd ed., p. 158, Stämpfli Verlag, Berne, 2000. ISBN 3-7272-0923-2. See also §27 URG (Switzerland). URL last accessed 2007-09-20.
- ↑ Lydiate, H.: Advertising and marketing art: Copyright confusion Արխիվացված 2011-10-27 Wayback Machine. See also section 62 of the Copyright, Designs and Patents Act 1988. URLs last accessed 2007-09-20.