Համակարգային բժշկություն
Համակարգային բժշկություն, միջառարկայական ոլորտ, որն ուսումնասիրում է մարդու մարմնի համակարգերը որպես մեկ ամբողջություն՝ միավորելով կենսաքիմիական, ֆիզիոլոգիական և միջավայրի փոխազդեցությունները։ Համակարգային բժշկությունը հիմնված է համակարգային կենսաբանության վրա, որն իր հերթին հանդիսանում է համակարգային այլ գիտություններից մեկը։ Դրանց ամբողջությունը միասնորեն կոչվում է համակարգային գիտություն։ Համակարգային բժշկության մեջ ուսումնասիրվում են մարդու մարմնում տեղի ունեցող բարդ փոխազդեցությունները հիվանդի գենոմիկայի, վարքի և միջավայրի տեսանկյունց[1]։
Համակարգային բժշկություն տերմինը առաջին անգամ կիրառվել է Տ․ Կամադայի կողմից 1992 թվականին համակարգային բժշկության և ֆարմակոլոգիայի մասին հոդվածում[2]։
Համակարգային բժշկության և համակարգային կենսաբժշկության մեջ արդի թեմա է այնպիսի հաշվողական մոդելների ձևավորումը, որոնք թույլ կտան նկարագրել հիվանդության ընթացքը և թերապևտիկ միջամտությունների ազդեցությունները[3][4]։
Ըստ վերջին մոտեցումների, հիվանդությունների ֆենոտիպերը հիմնվում են ընդհանուր մեխանիզմների, այլ ոչ թե ախտանիշների վրա՝ ասյպիսով տրամադրելով թերապևտիկ թիրախներ, որոնք կիրառվում են համակարգային ֆարմակոլոգիայում[5] և դեղամիջոցներին նոր կրառումներ գտնելու մեջ[6]։ 2018 թվականից գործում է Համակարգային բժշկություն գիտական ամսագիրը[7]։
Համակարգային բժշկության հիմնական ուղղությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ էության, համակարգային բժշկությանը վերաբերող հարցերը կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի․ մոլեկուլային և օրգանիզմային համակարգային բժշկություններ[8][9]․
Մոլեկուլային համակարգային բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մոտեցումը հիմնված է -ոմիկա ոլորտների վրա (գենոմիկա, պրոտեոմիկա, տրանսկրիպտոմիկա, ֆենոմիկա, մետաբոլոմիկա և այլն) և փորձում է բացատրել ֆիզոլոգիական պրոցեսներն ու հիվանդության էվոլյուցիան վերից վար մեխանիզմով, այսինքն՝ մոդելավորելով, սինթեզելով և միավորելով մոլեկուլային գործընթացների նկարագրությունները, որպեսզի ստեղծվի օրգան համակարգերի կամ նույնիսկ ամբողջ օրգանիզմի գործունեությունը նկարագրող բացատրություն։
Օրգանիզմային համակարգային բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգային բժշկության այս ճյուղը, որը հիմնված է Լյուդվիգ վոն Բերթալանֆիի համակարգային տեսության և կենսաբանական կիբերնետիկայի վրա, կիրառում է վարից վեր մեխանզմ, այսինքն բացատրում է խոշոր, բարդ կառույցները (օրինակ՝ նյարդային ցանցեր, հետադարձ կապի հանգույցներ և այլն) և գտնում է այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են համապատասխան գործառական միավորը մոլեկուլային մակարդակով նկարագրելու համար։
Այնուամենայինիվ, անցումը մոլեկուլային մակարդակից օրգանիզմային մակարդակի դեռևս դժվար է, սակայն հնարավոր է դա իրականացնել աֆինային ենթատարածության քարտեզագրման և զգայունության վերլության միջոցով, որոնք պահանջում են նախապատրաստական աշխատանքներ էպիստեմիկ (բացատրական) բացվածքի երկու կողմերից[9]։
Համակարգային բժշկության ուսուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Համակարգային բժշկության ոլորտում մագիստրատուրայի ծրագիր է կիրառվել Ջորջթաունի համալսարանում, ԱՄՆ։ Այն ձևավորել է հստակ ուսումնական ծրագիր, որը մշակվել է գիտությունների թեկնածու Սոնա Վասորդեվանի կողմից։
Հետազոտական խմբերի ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Համալսարան / Ինստիտուտ | Բաժին / Կենտրոն / Ծրագիր / Ցանց | Մասնակիցներ |
---|---|---|---|
Ավստրիա | Վիենայի համալսարան | Օրգանիզմայն համակարգային կենսաբանության կենտրոն (COSB)[10] | |
Իռլանդիա | Իռլանդիայի վիրաբույժների արքայական քոլեջ | Բժշկական համակարգային կենսաբանություն[11] | |
Լյուքսեմբուրգ | Լյուքսեմբուրգի համակարգային կենսաբժշկության կենտրոն | Հաշվողական կենսաբանության խումբ[12] | |
Նիդերլանդներ | Էինդհովենի տեխնոլոգիական համալսարան(TU/e) | Կենսաբժշկական ճարտարագիտության բաժին, Հաշբողական կենսաբանության խումբ (CBio)[13] | Նեթլ վան Ռիլ, Փեյթեր Հիլբերս |
ԱՄՆ | Համակարգային կենսաբանության ինստիտուտ (ISB) | Լիրոյ Հուդ, Ալան Ադերեմ, Ռուդի Էբերսոլդ | |
Գերմանիա | Գերմանական գիտահետազոտական կենտրոնների Հելմհոլց ասոցիացիա | Համակարգային իմունոլոգիայի բաժին[14] | Էստեբան Էռնանդեզ-Վարգաս |
Նիդերլանդներ | Ուտրեխտի համալսարան
Ուտրեխտի համալսարանական բշժկական կենտրոն Մաաստրիխտի համալսարան |
Տրանսլյացիոն իմունոլոգիայի լաբորատորիա[15]
Ուտրեխտի քանակական իմունոլոգիայի կենտրոն[16] Ֆարմակոլոգիայի և պերսոնալիզացված բժշկություն[17] |
Պրոֆ․ Թիմոթի Ռադստակ,
Արիդաման Պանդիտ, Պրոֆ․ Հարալդ Շմիդ |
Իսրաել | Վայցման գիտությունների ինստիտուտ | Մոլեկուլային և բջջային կենսաբանության բաժին[18]
Համակարգային բժշկության կուրս[19] |
Ուրի Ալոն[20][21] |
Նորվեգիա | Հոյկլանդի համալսարանական հիվանդանոց | Neuro-SysMed[22] | Կյել-Մորտեն Միհր, Չարալամպուս Ցուլա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Federoff HJ, Gostin LO (2009 թ․ սեպտեմբեր). «Evolving from reductionism to holism: is there a future for systems medicine?». JAMA. 302 (9): 994–6. doi:10.1001/jama.2009.1264. PMID 19724047.
- ↑ Kamada T (1992). «System biomedicine: a new paradigm in biomedical engineering». Frontiers of Medical and Biological Engineering. 4 (1): 1–2. PMID 1599879.
- ↑ de Winter W, DeJongh J, Post T, Ploeger B, Urquhart R, Moules I, Eckland D, Danhof M (2006 թ․ հունիս). «A mechanism-based disease progression model for comparison of long-term effects of pioglitazone, metformin and gliclazide on disease processes underlying Type 2 Diabetes Mellitus». Journal of Pharmacokinetics and Pharmacodynamics. 33 (3): 313–43. doi:10.1007/s10928-006-9008-2. PMID 16552630. S2CID 21941015.
- ↑ Tiemann CA, Vanlier J, Oosterveer MH, Groen AK, Hilbers PA, van Riel NA (2013 թ․ օգոստոս). «Parameter trajectory analysis to identify treatment effects of pharmacological interventions». PLOS Computational Biology. 9 (8): e1003166. Bibcode:2013PLSCB...9E3166T. doi:10.1371/journal.pcbi.1003166. PMC 3731221. PMID 23935478.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Oettrich JM, Dao VT, Frijhoff J, Kleikers P, Casas AI, Hobbs AJ, Schmidt HH (2016 թ․ ապրիլ). «Clinical relevance of cyclic GMP modulators: A translational success story of network pharmacology». Clinical Pharmacology and Therapeutics. 99 (4): 360–2. doi:10.1002/cpt.336. PMID 26765222. S2CID 40005254.
- ↑ Langhauser F, Casas AI, Dao VT, Guney E, Menche J, Geuss E, Kleikers PW, López MG, Barabási AL, Kleinschnitz C, Schmidt HH (2018 թ․ փետրվարի 5). «A diseasome cluster-based drug repurposing of soluble guanylate cyclase activators from smooth muscle relaxation to direct neuroprotection». npj Systems Biology and Applications. 4 (1): 8. doi:10.1038/s41540-017-0039-7. PMC 5799370. PMID 29423274.
- ↑ Baumbach J, Schmidt HH (2018). «The End of Medicine as We Know It: Introduction to the New Journal, Systems Medicine». Systems Medicine. 1: 1–2. doi:10.1089/sysm.2017.28999.jba.
- ↑ Tretter, F; Löffler-Stastka, H (2019 թ․ դեկտեմբեր). «Medical knowledge integration and "systems medicine": Needs, ambitions, limitations and options». Medical Hypotheses. 133: 109386. doi:10.1016/j.mehy.2019.109386. PMID 31541780. S2CID 202718643.
- ↑ 9,0 9,1 Tretter, F; Wolkenhauer, O; Meyer-Hermann, M; Dietrich, JW; Green, S; Marcum, J; Weckwerth, W (2021). «The Quest for System-Theoretical Medicine in the COVID-19 Era». Frontiers in Medicine. 8: 640974. doi:10.3389/fmed.2021.640974. PMC 8039135. PMID 33855036.
- ↑ «Organismal Systems Biology». lifesciences.univie.ac.at (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Medical Systems Biology». Royal College of Surgeons in Ireland. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Computational Biology group». Luxembourg Centre for Systems Biomedicine.
- ↑ «Computational Biology Group». Eindhoven University of Technology. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Systems Biology at the Helmholtz Centre for Infectious Diseases, Braunschweig». Helmholtz Centre for Infection Research. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Radstake TRDJ».
- ↑ «Utrecht Center for Quantitative Immunology».
- ↑ «Pharmacology & Personalised Medicine | Pharmacology & Personalised Medicine». ppm.mumc.maastrichtuniversity.nl (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Molecular Cell Biology, Weizmann Institute of Science». www.weizmann.ac.il. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Systems Medicine course 2019 | Uri Alon». www.weizmann.ac.il. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Karin O, Swisa A, Glaser B, Dor Y, Alon U (2016 թ․ նոյեմբեր). «Dynamical compensation in physiological circuits». Molecular Systems Biology. 12 (11): 886. doi:10.15252/msb.20167216. PMC 5147051. PMID 27875241.
- ↑ Karin O, Alon U (2017 թ․ հունիս). «Biphasic response as a mechanism against mutant takeover in tissue homeostasis circuits». Molecular Systems Biology. 13 (6): 933. doi:10.15252/msb.20177599. PMC 5488663. PMID 28652282.
- ↑ Norges første forskningssenter for klinisk behandling tildelt Արխիվացված Ապրիլ 17, 2019 Wayback Machine Annonsering 11/2018.