Հակոն Բարֆոդ
Հակոն Բարֆոդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Hakon Barfod |
Ազգություն՝ | Նորվեգիա |
Մասնագիտացում՝ | նավագնաց |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 17, 1926 |
Ծննդավայր՝ | Օսլո, Նորվեգիա |
Մահվան ամսաթիվ՝ | նոյեմբերի 4, 2013[1] (87 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բերում, Նորվեգիա[2] |
Ակումբ՝ | KNS, Օսլո, Նորվեգիա |
Հակոն Բարֆոդ (նորվ.՝ Hakon Barfod, օգոստոսի 17, 1926, Օսլո, Նորվեգիա - նոյեմբերի 4, 2013[1], Բերում, Նորվեգիա[2]), նորվեգացի նավասպորտի վարպետ, Լոնդոնյան Օլիմպիական խաղերի (1948) և Հելսինկիի չեմպիոն (1952):
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առագաստանավային սպորտով սկսել է զբաղվել Սիգվե Լիի հետ միասին` հետպատերազմյան շրջանում, ինչպես նաև դարձել է նորվեգական «Պան» նավակի, կառուցված Թոր Թորվալդսենի կողմից, անձնակազմի անդամ։ 1940-ականների վերջերին և 1950-ական թվականների սկսզբներին «Պան»-ի անձնակազմը համարվել է Դրակոն դասի լավագույնը աշխարհում։
Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին (1948) դարձել է այդ դասի չեմպիոն, իսկ արդեն չորս տարի անց Հելսինկիի Խաղերին (1952) նվաճել է արծաթե մեդալ։ 1948 և 1950 թվականներին հաղթել է Դրակոն դասի Ոսկե գավաթը, հաշվելով ոչ պաշտոնական աշխարհի առաջնությունը։ Ինչպես նաև համարվել է «Սնայպ» դասի զբոսանավի ուժեղ մարզիկ։
Դարձել է ծովագնացության նավերի պրոֆեսոնալ ստեղծող, Վետրե գործարանում, Օսլոյից ոչ հեռու, թողարկել է «Սնայպ» և «Թռչող հոլանդացի» դասերի նավեր։ Շարունակել է զբաղվել առագաստանավային սպորտով 1980-ական թվականներին, մահանալու ժամանակ եղել է նորվեգական օլիմպիական խաղերի ավագ ողջ մնացած չեմպիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոն Բարֆոդի Արխիվացված 2011-08-29 Wayback Machine էջը sports-reference.com կայքում (անգլ.)
|