Jump to content

Հակոբ Հակոբյան (1957)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Հակոբյան
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 13, 1957(1957-03-13) (67 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Մարտական խաչ» շքանշան Արիության մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Հակոբ Հակոբյան (մարտի 13, 1957(1957-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից Երևանի «Անուշ» արտադրական միավորման բանվոր, 1982-1990 թվականներին տնտեսական գծով գլխավոր բժշկի տեղակալ՝ «Մալաթիա» կլինիկական հիվանդանոցում։

1990-1995 թվականներին եղել է թիվ 4 գյուղատնտեսական շուկայի տնօրեն, 1995-1999 թվականներին՝ թիվ 6 հացի գործարանի տնօրեն։ Նույն ժամանակահատվածում եղել է նաև «Երկրապահ» կամավորական միության Երևանի մարզխորհրդի նախագահ։

1999 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, «ագրոնոմ» մասնագիտությամբ։

1999 թվականից 2-րդ (1999-2003), 3-րդ (2003-2007) և 4-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր։ Ընդգրկված է եղել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում (նախագահի տեղակալը՝ 2-րդ և 3-րդ գումարումներով)։

2008 թվականի մարտին Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նույն թվականի սեպտեմբերից պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին։

2015 թվականի փետրվարի 4-ին ձերբակալվել է հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով, մայիսի 4-ին ազատ է արձակվել[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Экс-депутат Акоп Акопян отпущен на свободу» (ռուսերեն). HayastanNews. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]