Հակոբ Թոփչյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազգություն | հայ |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Հակոբ Թոփչյան, հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկ Ավետիս Նագգաշյանը գրում է, որ 1915 թվականի ապրիլի 12 (24)-ին Կ. Պոլսում ձերբակալված բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով (շոգեկառքով) տեղափոխվել է դեպի Իզմիթ, ապա Էնկյուրիից դեպի Սինճան Քեոյ։
Շոգեկառքի Ա կարգի վագոնի մեջ եղել են Կոմիտասը, Հովնան և Պալաքյան վարդապետները, բժիշկ Վահրամ Թորգոմյանը, Տիրան Քելեկյանը, դոկտոր Հակոբ Թոփչյանը և ուրիշներ։ Այնուհետև նրանց ձիակառքեր նստեցնելով տարել են Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը։ Հետագա ճակատագիրն անհայտ է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Եղեռնը, Բ տպագրութիւն Պէյրութ, 1978, 171 էջ
- Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։