Կրևյան Ունիա
Կրևյան Ունիա, Լիտվական մեծ իշխանության և Լեհաստանի միջև դինաստիական միության վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի, լիտվական մեծ իշխան Յագայլոն ամուսնանալով լեհ թագուհի Յադվիգայի հետ, հայտարարվում էր լեհ թագավոր։ Ստորագրվել է օգոստոսի 14-ին, Կրևո դղյակում (այստեղից էլ՝ անվանումը)։ Յագայլոն պարտավորվել է ընդունել կաթոլիկություն իր բոլոր հպատակների հետ միասին, Լեհաստանին միացնել Լիտվիայի մեծ իշխանության հողերը և օգնել վերադարձնելու Լեհաստանի կորցրած հողերը։ Կրևյան Ունիան նպաստեց լիտվացի, լեհ, ռուս, բելառուս, ուկրաինացի ժողովուրդների միավորմանը Տևտոնական օրդենի դեմ պայքարում։ Միաժամանակ Կրևյան Ունիան համապատասխանում էր լեհ ֆեոդալների (որոնք ձգտում էին զավթել Լիտվայի մեծ իշխանության մեջ մտնող ուկրաինական, բելառուսական և ռուսական հողերը), ինչպես նաև լիտվական իշխանների շահերին, որոնք հույս ունեին Լեհաստանի օգնությամբ շարունակել ռուսական հողերի զավթումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 685)։ |